Ֆրանսիայի բուհերի մոտ 90 տոկոսում դասադուլներ են
Ֆրանսիայի բուհերի ստորաբաժանումների 90%-ի աշխատանքը դադարեցվել է երեքշաբթի՝ հոկտեմբերի 13-ին, երկրում դպրոցականների և ուսանողների զանգվածային բողոքի ցույցերի պատճառով։
Այս մասին հայտնում է Ֆրանսիայի ուսանողական արհմիությունների ֆեդերացիան։
Ավելի վաղ շարժման մասնակիցները կոչ էին արել չդադարեցնել բողոքի ակցիաները և միանալ հոկտեմբերի 13-ին նախատեսված զանգվածային ցույցին։ Ակնկալվում է, որ ցույցերին կմասնակցի մինչև 200 հազար մարդ։
«Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ֆակուլտետների 90%-ը շրջափակված է կամ փակ է»,- ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ։ Այն մեջբերում է Le Parisien պարբերականը։