ՀՀ կառավարական ինքնաթիռը 5 ամիս անց վերադարձել է Հայաստան. Hetq.am
Պաշտոնանկություններ ու տեղափոխություններ են տեղի ունեցել Պարեկային ծառայությունում. Երևանն ունի ՊԾ գնդի՝ ծառայության գծով նոր տեղակալ
Սահմանադրական դատարանը վաղը նոր նախագահ կընտրի
Արմավիրում` «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում, հրդեհ է բռնկվելՀաստատվել է 2026 թվականի հեռակա ուսուցման ընդունելության միասնական քննությունների ժամանակացույցը
Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվել․ ArmLur.am (տեսանյութ)
Այս պահին արgախgիներին բնակարան ձեռք բերելու համար տրվող գումարի բարձրացում չի նախատեսվում. Արսեն Թորոսյան Միխեիլ Սաակաշվիլին խոսել է Ադրբեջանում տեղի ունեցող ցույցերի մասինԱրցախում վտանգի տակ են հայտնվել տարբեր սերունդների զnhերի հիշատակին նվիրված հուշարձանները՝ անկախ դրանց կառուցման ժամանակաշրջանից, պատմական նշանակությունիցԱդրբեջանում ձերբակալվում են ցույցերի մասնակցած դպրոցական աշակերտներըԱնշարժ գույքի գործակալի գործունեության ոլորտում բացահայտվել է չհայտարարագրված հարկման օբյեկտ (տեսանյութ)
Վարդան Ղուկասյանի տնային կալшնքը ևս 3 ամսով երկարաձգվեց
Էս մարդկանց անեծքի տակից ո՞նց ա դուրս գալու. կամ ի՞նչ ա նշանակում՝ քոչարյանական ես, հայհոյեց, գնա՞ց. ցավոք սրտի, Նիկոլին եմ ընտրել. տնտեսվարող (տեսանյութ)
Արցախից տեղահանված ավելի քան 45 հազար անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն
Ադրբեջանում սահմանափակվել է սոցիալական ցանցերի հասանելիությունը՝ հիջաբ կրելու արգելքի դեմ բողոքի ցույցերի պատճառովԵս չեմ լինի՝ կհիշեք, կասեք՝ սենց մի տատիկ կար՝ ատամները թափած, սենց բան էր ասում․ սրանք մենակ քանդող են. Աջափնյակի բնակչուհի (տեսանյութ)Զելենսկին զայրացնում է Թրամփին․ Սպիտակ տան պաշտոնյա ՏԻՄ ընտրություններ հոկտեմբերին․ «Քաղաքացիական պայմանագիրը» կներկայացնեն 5 նախկին հանրապետականներ
Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ
Ուղիղ ասել ենք՝ արgախաhայnւթյան միջազգային իրավունքների իրացման գործընթացում մենք մասնակցություն չենք ունենալու. Արսեն ԹորոսյանՌուսաստանի կին քաղաքացին հավաքագրվել է Ուկրաինայի ԱԱԾ-ի կողմից և փորձել գումարի դիմաց աhաբեկչություն իրականացնել Վորոնեժում․ ԱԴԾ-ն բացահայտել է (տեսանյութ)Հլը հոպ, հոպ հլը. Սև բերետավորները հարձակվեցին քաղաքացու վրա (տեսանյութ)«Ո՞վ է գնահատելու վնասը, երբ շինություններն արդեն քանդված են». տնտեսվարողՄասիս-Ռանչպար ճանապարհին կամրջի մոտ բախվել են Nissan Note-ը և «ԶԻԼ» բեռնատարը․ կան վիրավորներ
Քաղաքապետի աշխատավարձը կդառնա 2 մլն դրամ, փոխքաղաքապետերինը՝ 1.8 մլն. նախագիծն ընդունվեց ավագանու նիստում
Սև ծովում անօդաչու թռչող սարքերը հարձակվել են երկու նավի վրա․ վիրավորվել են ադրբեջանցիներՄեզ էշի տե՞ղ եք դրել. ԶարոկյանՔՊ-ն չցանկացավ, որ մենք մասնակցենք արgախgիների հետ իրենց նախաձեռնած քննարկմանը. Արեգա ՀովսեփյանՉեմ անցնում, բռնեք, տարեք... ո՞ւր տանենք, մայրիկ ջան... ուր ուզում եք՝ տարեք. մարդկանց տունը քանդում եք. ուզում եք լավ բան անեք՝ թոշակ բարձրացրեք. ոստիկանը հեռացրեց վրդովված բնակչուհուն (տեսանյութ)Արա, սիրտը կկանգնի. Ոստիկանները շրջափակեցին քաղաքացուն (տեսանյութ)Ձեռդ, արա՛, կեթաս քո Ավինյան Տիկոյի հետ ըտենց կխոսաս... Տիկո չի, պարոն քաղաքապետ ա քո համար. վեճ՝ Մեսրոպ Մանուկյանի և թաղապետի միջև (տեսանյութ)
Բոլորի համար արդեն պարզ է, որ այս քրեական գործում իրական տուժողը հենց Գագիկ Ծառուկյանն է, և հենց նրա նկատմամբ է խարդախություն կատարվել. ԲՀԿ
Ռուսական «Յանդեքսի» աշխատանքի խափանումը բացահայտեց Հայաստանի տրանսպորտային համակարգի խոցելիությունը․ ինչո՞ւ է մի ամբողջ շուկա կախված մեկ հարթակից
Մենք պետք է կենտրոնանանք Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու վրա. Փաշինյան (տեսանյութ)
«Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց
3 ամիս առաջ եք ստորագրել սեփականության իրավունքը, բա խի՞ եք սխալ բան ստորագրել. վեճ՝ քաղաքացիների և թաղապետի միջև (տեսանյութ)
Դուք պետք ա ուրախ լինեք, որ քանդում ենք. տարածքը պետք է վերադարձվի աջափնյակցուն. քաղաքապետարանի աշխատակից (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը հետաձգել Գյումրիի զավթումը. «Հրապարակ»Սա ՆԳՆ համակարգի խափանման դրսևորում է.. Տիգրան ԱբրահամյանՆոր մանրամասներ են հայտնի ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև դիզելային վառելիքի արտահանումը թույլատրող համաձայնագրից
Տո ստի.... արա համբալ լակոտ... ձենդ կտրի.. արան դու ես՝ համբալ... հլը սսկվեք երկուսդ էլ... կռիվ Մեսրոպ Մանուկյանի ու թաղապետի միջև (տեսանյութ)
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»«Քասթինգ» եկեղեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ»Եմենի հութիները բալիստիկ հրթիռներով և անօդաչուներով հարվածներ են հասցրել Սաուդյան ԱրաբիայինՀաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ»Ինչ է խոսել Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության փակ նիստի ժամանակ. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»Նախկինները սրբեր էին՝ ՔՊ-ականների համեմատ․ «Հրապարակ»Ամեն ինչ սպասում ենք. եթե մեջը մարդ լինի՝ կքանդեն. Աջափնյակում շարունակում են քանդել խանութները (տեսանյութ)Հեռու չէ այն օրը, որ Փաշինյանի վարչակազմի աջակցությունը կարող է Սպիտակ տան համար իմիջային մարտահրավերի վերածվել. «Փաստ»Մինչև ժամը 17:00-ը, որոշ հասցեներում, լույս չի լինի
Մշակույթ

Արցախում վտանգի տակ են հայտնվել տարբեր սերունդների զnhերի հիշատակին նվիրված հուշարձանները՝ անկախ դրանց կառուցման ժամանակաշրջանից, պատմական նշանակությունից

Ադրբջանի կողմից օկուպացված Արախի Հանրապետությունում արձանագրված ավերածությունները վկայում են ոչ միայն առանձին հուշարձանների ֆիզիկական ոչնչացման, այլև Արցախի հայկական պատմական հիշողության նյութական վկայությունների վերացման շարունակվող վտանգի մասին։ Այս մասին ահազանգում է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը։

«Արբանյակային լուսանկարների փաստագրական վերլուծության համաձայն՝ 2024 թվականի ապրիլի 19-ից մինչև 2025 թվականի հուլիսի 12-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից ժամանակավորապես բռնազավթված Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Շոշ գյուղում դիտավորյալ ոչնչացվել են Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանը և Արցախյան պատերազմի հերոս, ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Արգամ Հարությունյանի հիշատակը հավերժացնող հուշակոթողը։

Արձանագրված ավերածությունները վկայում են ոչ միայն առանձին հուշարձանների ֆիզիկական ոչնչացման, այլև Արցախի հայկական պատմական հիշողության նյութական վկայությունների վերացման շարունակվող վտանգի մասին։

Հարկ ենք համարում առանձնահատուկ ընդգծել, որ Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 243.4-րդ հոդվածը նախատեսում է պատասխանատվություն նաև ՌԴ սահմաններից դուրս Հայրենական մեծ պատերազմի հիշատակին նվիրված հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դրսևորումների համար։ Այս իրավական դրույթը կարևոր է այն առումով, որ պատերազմների զոհերի հիշատակին նվիրված հուշարձանների ոչնչացումը չի կարող դիտարկվել որպես սովորական շինարարական կամ տարածքային վերափոխման գործընթաց։ Այն առնչվում է զոհերի հիշատակի, պատմական ժառանգության և հանրային հիշողության պահպանության հիմնարար հարցերին :

Այս քաղաքականության զոհ են դարձել տասնյակ հուշարձաններ և հուշահամալիրներ։ Դրանց ոչնչացումն ու վնասումը հանգեցնում են ոչ միայն առանձին հուշակոթողների կորստի, այլև պատմական միջավայրի ձևափոխմանը, համայնքների հիշողության նյութական հետքերի վերացման և անցյալի մասին վկայող խորհրդանիշների կորստի։

Շուշի

Շուշիում ամբողջությամբ ոչնչացվել է Հայոց ցեղասպանության, Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը։ Ներկայում այդ տարածքում կառուցվում են ադրբեջանական թանգարան, մզկիթ և հրապարակ՝ հայկական հիշողության ամբողջական վերացման և պատմական միջավայրի վերաձևակերպման նպատակով։

Շուշիում ադրբեջանցի բարբարոսները ոչնչացրել են Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանին նվիրված կիսանդրին։

Քանդվել է Սոցիալիստական աշխատանքի հերոս, ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ Խորհրդային Միության պետական նշանավոր գործիչ Իվան Թևոսյանի կիսանդրին։

Հադրութի շրջան

Մեծ Թաղեր գյուղ

Ավերվել են Խորհրդային Միության ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցի կիսանդրին և «ՄիԳ-17» կործանիչ-հուշարձանը։ Այս հուշարձանները ոչ միայն հիշատակի կոթողներ էին, այլև պատմական դարաշրջանի, ռազմական ավանդույթի և հայ ժողովրդի անցած ուղու նյութական վկայություններ։

Ազոխ գյուղ

Ոչնչացվել են Հայրենական մեծ պատերազմի, Հայոց ցեղասպանության և Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված երեք առանձին հուշարձաններ։ Բացի այդ, պղծվել ու ավերվել է Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը։

Բերձոր

Քաղաքի կենտրոնում ամբողջությամբ վերացվել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը՝ վերացնելով նաև այդ վայրի հետ կապված հանրային հիշողության կարևոր նյութական վկայությունը։

Ստեփանակերտ

Ոչնչացվել են Խորհրդային միության հերոս ԽՍՀՄ նավատորմի հայազգի ծովակալ Հովհաննես Իսակովի (Հովհաննես Ստեփանի Տեր-Իսահակյան) կիսանդրին և Խորհրդային Միության զորավար և մարշալ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանի արձանը։ Այս հուշարձանների կորուստը հարված է պատմական հիշողությանն ու Արցախի քաղաքային մշակութային միջավայրին։

Ասկերանի շրջան

Ասկերանի հուշահամալիրը ևս ամբողջությամբ ոչնչացվել է։

Աստղաշեն

Համաձայն Google Earth-ի արբանյակային լուսանկարների համեմատական վերլուծության՝ 2024 թվականի ապրիլի 19-ից մինչև 2025 թվականի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի իշխանությունները ոչնչացրել են ժամանակավորապես բռնազավթված Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղում գտնվող՝ Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը։ Այն կանգնեցվել էր 2012 թվականին՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած ազատամարտիկների։

Նույն ժամանակահատվածում հողին է հավասարեցվել նաև Հայրենական մեծ պատերազմում զոհված աստղաշենցիների հիշատակը հավերժացնող հուշարձանը, որը կառուցվել էր դեռևս 1970-ական թվականներին։

Այսպիսով, նույն բնակավայրում ոչնչացվել են տարբեր պատմական ժամանակաշրջանների պատերազմների զոհերի հիշատակին նվիրված երկու հուշարձաններ։ Դրանց կորուստը նշանակում է ոչ միայն հուշակոթողների ֆիզիկական վերացում, այլև սերունդներին փոխանցվող պատմական հիշողության կարևոր նյութական վկայությունների կորուստ։

Այգեստան

Համաձայն արբանյակային լուսանկարների վերլուծության՝ 2024 թվականի ապրիլի 19-ից մինչև 2025 թվականի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական վարչակարգի կողմից ոչնչացվել են Այգեստանում Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարը և գյուղի՝ Հայրենական մեծ պատերազմում զոհված այգեստանցիների հիշատակը հավերժացնող հուշարձանը։

Այս փաստերը ևս ընդգծում են, որ վտանգի տակ են հայտնվել տարբեր սերունդների զոհերի հիշատակին նվիրված հուշարձանները՝ անկախ դրանց կառուցման ժամանակաշրջանից, պատմական նշանակությունից և համայնքի կյանքում ունեցած դերից։

Խաչքարերն ու հուշարձանները պարզապես քարե կառույցներ չեն։ Դրանք ազգային ինքնության, պատմական շարունակականության, կոլեկտիվ հիշողության և մարդկային կորուստների մասին վկայող նյութական արժեքներ են։ Դրանց ոչնչացումը զրկում է ապագա սերունդներին պատմական անցյալի անմիջական վկայություններից և խաթարում է պատմական միջավայրի ամբողջականությունը։

Արցախի այլ բնակավայրեր

Հաթերք, Վանք, Եմիշճան, Քարինտակ, Խնածախ, Մարտունի, Ավետարանոց և Արցախի բազմաթիվ այլ բնակավայրերում ավերվել կամ վնասվել են Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին նվիրված հուշարձաններն ու հուշահամալիրները։

Վերոնշյալ ցանկը ամբողջական չէ։ Գրեթե յուրաքանչյուր ամիս արբանյակային նոր լուսանկարները բացահայտում են հերթական ավերածությունները՝ արձանագրելով Արցախի պատմական և մշակութային միջավայրում տեղի ունեցող փոփոխությունները, հուշարձանների ոչնչացման ու վնասման դեպքերը։

Արբանյակային պատկերների համեմատական ուսումնասիրությունը և դրանց հետևողական փաստագրումը կարևոր նշանակություն ունեն այդ գործընթացները բացահայտելու, ժամանակագրությունը վերականգնելու, ապացույցները պահպանելու և միջազգային հանրությանը ներկայացնելու համար։ Միաժամանակ անհրաժեշտ է յուրաքանչյուր արձանագրված դեպքի վերաբերյալ իրականացնել մասնագիտական ստուգում՝ հնարավորության դեպքում համադրելով արբանյակային տվյալները, լուսանկարները, պատմական աղբյուրներն ու այլ անկախ ապացույցները։

Մշակութային ցեղասպանության վտանգը շարունակվում է իրական ժամանակում, իսկ արձանագրվող ավերածությունների աշխարհագրությունն ու ծավալները տարեցտարի ընդլայնվում են։

Միջազգային կառույցների, մասնագիտացված կազմակերպությունների և մշակութային ժառանգության պաշտպանության ոլորտում գործող հաստատությունների առջև ծառացած է հրատապ խնդիր՝ արձանագրել փաստերը, ապահովել դրանց անկախ ուսումնասիրությունը, պահանջել պատասխանատվություն և ձեռնարկել արդյունավետ քայլեր՝ մշակութային արժեքների հետագա ոչնչացումը կանխելու ուղղությամբ։

Անհրաժեշտ է իրականացնել Արցախի պատմական և մշակութային ժառանգության օբյեկտների շարունակական արբանյակային մշտադիտարկում՝ պարբերաբար փաստագրելով դրանց նկատմամբ իրականացվող փոփոխությունները, վնասման, ոչնչացման և վերափոխման դեպքերը։

Պատմական հիշողության ոչնչացումը չի կարող մնալ անարձագանք։ Յուրաքանչյուր հուշարձան, յուրաքանչյուր խաչքար և յուրաքանչյուր հուշահամալիր պատմական վկայություն է, որի պահպանումը միջազգային հանրության ընդհանուր պատասխանատվությունն է։

Փաստագրել։ Պահպանել պատմական հիշողությունը։ Պահանջել պատասխանատվություն։ Կանխել մշակութային ժառանգության հետագա ոչնչացումը»,- գրել է Ավանեսովը։