Ադրբեջանում ձերբակալվում են ցույցերի մասնակցած դպրոցական աշակերտները
Հոկտեմբերի 12-ին Բաքվի Յասամալի շրջանում փորձել են հրկիզել դպրոցներից մեկը։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական Report-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ներքին գործերի նախարարությանը, ոստիկանության իրականացրած միջոցառումների արդյունքում ձերբակալվել է արարքը կատարելու մեջ կասկածվող՝ նախկինում դատված Մուհամմեդ Իսմայիլովը, ինչպես նաև այդ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարանների ևս հինգ աշակերտ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։ Կատարվում է քննություն։