Ադրբեջանում սահմանափակվել է սոցիալական ցանցերի հասանելիությունը՝ հիջաբ կրելու արգելքի դեմ բողոքի ցույցերի պատճառով
Ադրբեջանում որոշ օգտատերեր հայտնել են Instagram և TikTok սոցիալական հարթակներ մուտք գործելու դժվարությունների մասին՝ նշելով, որ սոցիալական ցանցերը աշխատում են միայն VPN-ի միջոցով։ Սոցիալական ցանցերը անհասանելի են դարձել երկուշաբթի օրվանից, օգտատերեը նաև դժգոհել են դանդաղ կապից, տեսանյութերի բեռնելու և լրահոսի թարմացման դժավարություններից։
Instagram-ի կամ TikTok-ի աշխատանքի համաշխարհային խափանում չեն արձանագրել և խափանաումները գրանցվել են միայն Ադրբեջանում։ Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր ենթադրել են, որ հասանելիության սահմանափակումները կարող են կապված լինել հիջաբ կրելուն վերաբերող տեսանյութերի տարածման հետ։
Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես չեն մեկնաբանել խափանումների մասին լուրերը։ Instagram և TikTok սոցիալական հարթակներից նույնպես որևէ մեկնաբանություն չկա։
Ներկայում Ադրբեջանում տեղի են ունենում լայնածավալ բողոքի ցույցեր՝ կապված դպրոցներում հիջաբ կրելու արգելքի հետ։ Ադրբեջանի ՆԳՆ-ն հայտնել է 37 մարդու ձերբակալության մասին։