Զելենսկին զայրացնում է Թրամփին․ Սպիտակ տան պաշտոնյա
Վլադիմիր Զելենսկին իր անզիջողականությամբ նյարդայնացնում է Դոնալդ Թրամփին, հաղորդում է The Atlantic-ը՝ հղում անելով Սպիտակ տան անանուն պաշտոնյայի։ Զելենսկին չափազանց ինքնավստահ է և նյարդայնացնում է նախագահին։
Նախագահը միայն մեկ բան է խնդրում. դադարեցնել նավթավերամշակման գործարանների վրա հարվածները: Արեք դա նրա համար», - հրատարակությանը ասել է աղբյուրը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Թրամփը չի համարում Ուկրաինայի զինված ուժերի գործողությունները նավթավերամշակման գործարանի դեմ և ռուսական բանակի կողմից ուկրաինական էլեկտրակայանների վրա հարվածները համարժեք։
Սպիտակ տան ղեկավարը պահանջել է, որ Ուկրաինան նախ զերծ մնա նոր հարձակումներից, սակայն Կիևի ռեժիմի առաջնորդը մերժել է այս պայմանը, հավելել է պաշտոնյան։