Մեզ էշի տե՞ղ եք դրել. Զարոկյան
«Ուզում եմ հասկանալ, թե ինչպես օրակարգի 20-25 հարցերը, որոնք վերաբերում են տասնյակ միլիոնավոր դալարների շարժի, շինթույլտվությունների հետ, դառնում են չզեկուցվող»,-Երևանի ավագանու նիստում հարց բարձրացրեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը։
Նա հիշեցրեց, որ աշխատանքային նման պրակտիկա մտցվել է Տիգրան Ավինյանի օրոք։
«Նույնիսկ ամենակոռումպացված քաղաքապետերի ժամանակ, օրինակ Գագիկ Բելգլարյանի՝ որ բանտում է, այդ հարցերը քննարկվող էին։ Ո՞րն է ձեր տրամաբանությունը, ինչպես եք որոշում, թե մեզ ընդհանրապես էշի տե՞ղ եք դրել, բերում եք մեզ այստեղ, որ ոչ մի հարց չքննարկենք ու գնանք տուն։ Արդյոք քաղաքապետարանը տանո՞ւմ եք ավտորիտարիզմի»,- հարցրեց ավագանու ընդդիմադիր անդամը։
Սուրեն Գրիգորյանը հայտնեց, որ զեկուցվող հարցը որոշվում է, ոչ թե միլիոնների և միլիարդների մասին շարժով, այլ հանրությանը իրազեկում պահանջող հացրեը։
Զարոկյանն նկատեց որ կարող էին օրինակ քննարկել Շինարարների փողոցի կրպակների քանդման հարցը, բայց զրկված են այդ հնարավորությունից․
«Կասկածյալ կոռուպցիոն գործարքներ են կատարվում այստեղ և մենք հարցեր չենք կարողանում տալ դրանց մասին։ Կարծում եմ, որ քաղաքապետարանը տանում եք ավտորիտարիզմի»,-եզրակացրեց ավագանու ընդդիմադիր պատգամավորը