Մասիս-Ռանչպար ճանապարհին կամրջի մոտ բախվել են Nissan Note-ը և «ԶԻԼ» բեռնատարը․ կան վիրավորներ
Հոկտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում Մասիս-Ռանչպար ավտոճանապարհին բախվել են 24-ամյա Արսեն Ա․-ի վարած «Nissan Note» մակնիշի ավտոմեքենան և 63-ամյա Աշոտ Ա․-ի վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի պարտականությունները կատարող Հայկ Հակոբյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Սահակ Թադևոսյանի, Արթուր Կոծինյանի, դասակի հրամանատար Համբարձում Տեր-Պողոսյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Նարեկ Հակոբյանը և Ֆրունզե Հովհաննիսյանը։Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Դավիթ Բաղդասարյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։