Արա, սիրտը կկանգնի. Ոստիկանները շրջափակեցին քաղաքացուն (տեսանյութ)Ձեռդ, արա՛, կեթաս քո Ավինյան Տիկոյի հետ ըտենց կխոսաս... Տիկո չի, պարոն քաղաքապետ ա քո համար. վեճ՝ Մեսրոպ Մանուկյանի և թաղապետի միջև (տեսանյութ)
Բոլորի համար արդեն պարզ է, որ այս քրեական գործում իրական տուժողը հենց Գագիկ Ծառուկյանն է, և հենց նրա նկատմամբ է խարդախություն կատարվել. ԲՀԿ
Ռուսական «Յանդեքսի» աշխատանքի խափանումը բացահայտեց Հայաստանի տրանսպորտային համակարգի խոցելիությունը․ ինչո՞ւ է մի ամբողջ շուկա կախված մեկ հարթակից
Մենք պետք է կենտրոնանանք Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու վրա. Փաշինյան (տեսանյութ)
«Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց
3 ամիս առաջ եք ստորագրել սեփականության իրավունքը, բա խի՞ եք սխալ բան ստորագրել. վեճ՝ քաղաքացիների և թաղապետի միջև (տեսանյութ)
Դուք պետք ա ուրախ լինեք, որ քանդում ենք. տարածքը պետք է վերադարձվի աջափնյակցուն. քաղաքապետարանի աշխատակից (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը հետաձգել Գյումրիի զավթումը. «Հրապարակ»Սա ՆԳՆ համակարգի խափանման դրսևորում է.. Տիգրան ԱբրահամյանՆոր մանրամասներ են հայտնի ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև դիզելային վառելիքի արտահանումը թույլատրող համաձայնագրից
Տո ստի.... արա համբալ լակոտ... ձենդ կտրի.. արան դու ես՝ համբալ... հլը սսկվեք երկուսդ էլ... կռիվ Մեսրոպ Մանուկյանի ու թաղապետի միջև (տեսանյութ)
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»«Քասթինգ» եկեղեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ»Եմենի հութիները բալիստիկ հրթիռներով և անօդաչուներով հարվածներ են հասցրել Սաուդյան ԱրաբիայինՀաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ»Ինչ է խոսել Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության փակ նիստի ժամանակ. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»Նախկինները սրբեր էին՝ ՔՊ-ականների համեմատ․ «Հրապարակ»Ամեն ինչ սպասում ենք. եթե մեջը մարդ լինի՝ կքանդեն. Աջափնյակում շարունակում են քանդել խանութները (տեսանյութ)Հեռու չէ այն օրը, որ Փաշինյանի վարչակազմի աջակցությունը կարող է Սպիտակ տան համար իմիջային մարտահրավերի վերածվել. «Փաստ»Մինչև ժամը 17:00-ը, որոշ հասցեներում, լույս չի լինիԱսել է, որ ՔՊ-ականների կարիքը չունի, ինքը միայնակ էլ հաղթանակ կտանի.«Հրապարակ»Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ»Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ» Ինչով է պայմանավորված բանակում զոհերի թվի աճը. «Հրապարակ»Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ»Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ» Շոու` տիրադավների մասնակցությամբ. «Հրապարակ»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»Փորձում են Շաքիի հերոսացած մորը վարկաբեկել. ովքեր են նրանք. «Ժողովուրդ» ՔՊ-ն «ստրախովկայով» է գործում. «Հրապարակ»Իսրայելցի զինվորները հարձակում են գործել Հորդանան գետի Արևմտյան ափի ուղղությամբ. կան վիրավորներ և առևանգվածներՁայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»Ռուսական բանակը զանգվածային գրոհ է սկսել Խարկովի ուղղությամբ. կան վիրավրոներԹրամփը ճիշտ է համարել Ռուսաստանին դիզվառելիքի արտահանումը թույլ տալու իր որոշումըԳրեթե շաբաթ չկա, որ չլսենք հերթական ողբերգության մասին. ԴանիելյանԱվելի քան 102 մլն դոլարի գինի՝ դեպի ՌուսաստանԹուրքիան ևս 5 տարի կշարունակի ներկրել իրանական գազԴատավորների պատասխանատվությունը քաղաքական հետապնդումների և անարդար դատավճիռների համար. քաղաքագետԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջՎաղը նախատեսվում է բացել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության բանակցությունների ևս երկու կլաստերԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էԵրևանի Սեբաստիա փողոցում «Hyundai»-ն բախվել է կայանված «Ford»-ին․ կա տուժածԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԿարո՞ղ են արդյոք Հայաստանն ու Ադրբեջանն այդպես էլ չստորագրել խաղաղության պայմանագիրը. ամերիկացի փորձագետԹրամփը մեղադրել է ԶԼՄ-ներին՝ Եվրոպայի՝ ռուսական էներգակիրներ գնելն անտեսելու համար«Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել դաշտում․ կան վիրավորներ, այդ թվում՝ երեխա
Մամուլ

Ինչու է Նիկոլ Փաշինյանը հետաձգել Գյումրիի զավթումը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.

Մեկ տարի առաջ, երբ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց, իշխող «Քաղպայմանագիր» կուսակցությունը հայտարարում էր, թե «Գյումրին պետք է ազատագրվի», անհրաժեշտ են նոր, արտահերթ ընտրություններ։ Հիմա էլ պարբերաբար ասում են, թե Գյումրիում նոր ընտրություններն անխուսափելի են, սակայն ակնհայտ է, որ այդ պրոցեսը կանգ է առել։ Նախ Վարդան Ղուկասյանի կալանքը թեթեւացրին՝ տնային կալանք սահմանելով, ապա ՔՊ-ի Գյումրու կառույցը վերադարձավ ու սկսեց մասնակցել ավագանու նիստերին, իսկ արտահերթ ընտրություններ անելու ուղղությամբ ոչ մի քայլ չկա։

«Հայաստան» դաշինքից ԱԺ նախկին պատգամավոր, շիրակցի Մհեր Մելքոնյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ ՔՊ-ականների ներկայիս վարքագիծը զուտ ժամանակավոր տակտիկա է․ «Իշխանությունը ոչ մի վայրկյան ու ոչ մի րոպե չի նահանջել իր մտքից, միեւնույն է՝ իրենց նպատակը Գյումրին զավթելն է։ Այն, որ հիմա ՔՊ-ականները մասնակցում են ավագանու նիստերին, դեռ չի նշանակում, թե հարցը փակված է։ Նրանք մասնակցելու են նաեւ հաջորդ նիստերին, ավելի են թեժացնելու մթնոլորտը եւ իրենց հարցերն են բարձրացնելու։ Օրինակ՝ առաջիկայում նորից բարձրացնելու են Գյումրու տոնի հարցը, թե տեսեք՝ «մեծ եղբայրն» է նշում տոնը, խոսքը բարերարի մասին է, թե տեսեք` Գյումրին մուրացկան են սարքել եւ այլն։ Կարծում եմ, որ ամենաուշը մինչեւ դեկտեմբեր նրանք կրկին անցնելու են Գյումրիի հարցով զբաղվելուն եւ չեն թողնելու, որ գործող քաղաքային իշխանությունն իր 5 տարին շարունակի։ Հիմա պարզապես ուրիշ առաջնահերթություն ունեն․ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Շիրակի մարզի 3 խոշորացված համայնքներում՝ Ախուրյանում, Ամասիայում եւ Արթիկում, ընտրություններ են։ ՔՊ-ն հիմա լծված է դրանցով, եւ գրեթե վստահ ենք, որ երեք տեղում էլ իրենք միանձնյա հաղթանակ են տանելու, տարածքն իրենցով են անելու։ Այ, դրանից հետո նոր անպայման կանցնեն Գյումրուն ու քաղաքի հարցերը վերջնական լուծելուն»։ Իսկ գուցե իշխանության պասիվությունը պայմանավորված է նրանով, որ քաղաքապետի հարմար թեկնածու չունե՞ն։ Մհեր Մելքոնյանը քմծիծաղով արձագանքեց․ «Վա՛յ, թեկնածուն ի՞նչ է, որ իրենք չունենան․․․ Իրենք ամեն ոլորտում էլ «հարմար» թեկնածուներ ունեն, հարցը թեկնածուի պակասը չէ, այլ իրենց քաղաքական հաշվարկներն ու ժամանակացույցը»։

Գյումրեցի ակտիվիստ Մհեր Խաչատրյանը, որի նկատմամբ իշխանությունը քրեական գործ է հարուցել ֆեյսբուքյան գրառման համար, նույնպես վստահ է, որ ՔՊ-ն չի հրաժարվել Գյումրու ղեկը վերցնելուց, բայց բախվել է տեղացիների դիմադրությանը։ «Գյումրին զավթելն իշխանության ամենօրյա երազանքն է, եւ, բնականաբար, դրանից չեն հրաժարվել ու չեն էլ հրաժարվելու։ Պարզապես այստեղ իրենք հանդիպում են լուրջ դիմադրության։ Փառք ու պատիվ մեզ՝ գյումրեցիներիս։ Ասեմ, որ ո՛չ Մարտուն Գրիգորյանի, ո՛չ էլ Վարդան Ղուկասյանի կողմնակիցն եմ, որեւէ քաղաքական թիմի չեմ հարում, բայց պետք է արձանագրեմ, որ երկու կողմն էլ, չնայած տարբեր ճնշումներին, բանտարկություններին ու իշխանության տարածած ֆեյք լուրերին, թե իբր համաձայնության են գնացել, տեղի չտվեց։ Վստահ եմ՝ նման համաձայնություն չի եղել ու չի էլ լինելու։ Տեսանք Գորիսի օրինակը, թե ինչպես Առուշ Առուշանյանը, որն իբրեւ թե պինդ ընկույզ էր ու ամենառեմբո կերպար, ինչի վերածվեց։ Ի տարբերություն Գորիսի ու նրա համայնքապետի՝ Գյումրիում գյումրեցիները դեռ գովելու տեղ ունեն, այդ պինդ ընկույզը քաղաքում դեռեւս կա»,- ասաց մեր զրուցակիցը։

Իրավաբան Աբրասիմ Աթոյանն էլ է այն կարծիքին, որ իշխանությունը նահանջ քայլ չի կատարել, եւ Գյումրին զավթելը շարունակում է արդիական մնալ։ Նրա գնահատմամբ՝ ՔՊ-ն այժմ Գյումրիում զբաղված է սեւ PR-ով եւ տեղական իշխանությանը քարկոծելով։ «Իշխանությունը ոչ մի նահանջ քայլ չի կատարել, եւ Գյումրին զավթելու միտքը նրանց համար շարունակում է արդիական մնալ։ Պարզապես այս պահին նրանք ակտիվ լծված են այն համայնքներում, որտեղ առաջիկայում ՏԻՄ ընտրություններ են սպասվում՝ քարոզչությամբ եւ կազմակերպչական գործերով։ Իսկ Գյումրիում նրանք այս փուլում զբաղված են մասնավորապես սեւ PR-ով։ Մենք ամեն օր ականատես ենք լինում, թե ինչպես են ՔՊ խմբակցության ավագանու անդամները ֆեյսբուքյան տարբեր գրառումներ անում։ Օրինակ՝ վերջերս մի տնտեսվարող դատարկ արկղեր էր տարել ու լցրել աղբամանի շուրջը․ դա նկարել ու գցել էին Ֆեյսբուք՝ փորձելով իբրեւ խայտառակել տեղական իշխանությանը։ Կամ՝ մի փոս են նկարում կամ փողոցային առեւտուր անող մի առեւտրականի են տեսնում ու նկարում-տեղադրում։ Իրենք որպես ավագանու անդամներ՝ ի՞նչ են անում․ գնացե՞լ են, խոսե՞լ են տվյալ անձի հետ, փորձե՞լ են հասկանալ՝ ով է, ինչ է անում, հարցը ներկայացրե՞լ են համապատասխան բաժնին կամ մարմիններին։ Չէ՛, միանգամից նկարում են ու՝ Ֆեյսբուք․ բայց ֆեյսբուքյան տիրույթում միանշանակ համայնք կամ երկիր չեն կառավարում։ Կամ՝ հասարակ մի բան․ փողոցաշինության համար մրցույթ հայտարարելը տեւում է 6- 8 ամիս։ Ու քաղաքային այս իշխանությանը, որն ընդամենը տարիուկես կամ երկու տարի է, ինչ եկել է, քարկոծում են, թե ոչինչ չեք անում։ Իսկ մինչ այդ, երբ իրենք՝ ՔՊ-ն էր «Բալասանյան դաշինքի» հետ կոալիցիա կազմել կամ փաստացի քաղաքապետ ուներ՝ փրայմերիզով ընտրված, իրենք ի՞նչ էին արել։ Կամ հիմա, երբ նախարարությունը քաղաքապետարանից պահանջել է կրճատել փորձագետների հաստիքները․ հիմա՞ են հասկացել, որ դրանք ավելորդ են։ Այսինքն՝ 7-8 տարի առաջ ավելորդ չէին, այդ լիազորություններն ունեին, իսկ հիմա հանկարծ ավելո՞րդ համարեցին»,- ընդգծեց Աբրասիմ Աթոյանը։

Սակայն նկատենք, որ իշխանությունն ընտրություններում պարտվելու վախից ու ՏԻՄ-երում այլ ընտրություններով զբաղված լինելուց զատ, ունի եւս մի լուրջ պատճառ, որի մասին խոսվում է քաղաքական կուլիսներում․ Գյումրին սերտորեն կապված է մեծ աշխարհաքաղաքականության եւ ռուսական 102-րդ ռազմաբազայի գործոնի հետ։ Երեւանի ու Մոսկվայի վատ հարաբերությունների ֆոնին, եթե իրադարձությունները գնան այնպես, որ ռազմաբազան Գյումրիից դուրս բերվի, քաղաքում կարող է լուրջ ճգնաժամ առաջանալ։ Ռազմաբազան Գյումրու ամենամեծ «գործատուներից» է․ հազարավոր գյումրեցիներ այնտեղ են աշխատում, ռուս զինվորականներն ու նրանց ընտանիքներն առեւտուր են անում, տներ են վարձում, քաղաքի տնտեսության մեջ մեծ դերակատարում ունեն։ Եթե բազան հեռանա, քաղաքում զանգվածային գործազրկություն կառաջանա, տնտեսությունը կկանգնի, նաեւ անվտանգային վախեր կառաջանան։ Նաեւ դա է հետ պահում նոր ընտրություններ անելու մտքից, որ հանկարծ այս երկու իրադարձությունները ժամանակային առումով չհամընկնեն։ Գյումրիում տնտեսական, սոցիալական, անվտանգային խնդիրների պարագայում անհնարին կդառնա ընտրություններում հաղթելը՝ մարդիկ մեղադրելու են իշխանություններին։ Դրա համար է իշխանությունը հապաղում քայլեր ձեռնարկել եւ որոշել է առայժմ պահպանել ստատուս-քվոն։