Մեզ էշի տե՞ղ եք դրել. ԶարոկյանՔՊ-ն չցանկացավ, որ մենք մասնակցենք արgախgիների հետ իրենց նախաձեռնած քննարկմանը. Արեգա ՀովսեփյանՉեմ անցնում, բռնեք, տարեք... ո՞ւր տանենք, մայրիկ ջան... ուր ուզում եք՝ տարեք. մարդկանց տունը քանդում եք. ուզում եք լավ բան անեք՝ թոշակ բարձրացրեք. ոստիկանը հեռացրեց վրդովված բնակչուհուն (տեսանյութ)Արա, սիրտը կկանգնի. Ոստիկանները շրջափակեցին քաղաքացուն (տեսանյութ)Ձեռդ, արա՛, կեթաս քո Ավինյան Տիկոյի հետ ըտենց կխոսաս... Տիկո չի, պարոն քաղաքապետ ա քո համար. վեճ՝ Մեսրոպ Մանուկյանի և թաղապետի միջև (տեսանյութ)
Բոլորի համար արդեն պարզ է, որ այս քրեական գործում իրական տուժողը հենց Գագիկ Ծառուկյանն է, և հենց նրա նկատմամբ է խարդախություն կատարվել. ԲՀԿ
Ռուսական «Յանդեքսի» աշխատանքի խափանումը բացահայտեց Հայաստանի տրանսպորտային համակարգի խոցելիությունը․ ինչո՞ւ է մի ամբողջ շուկա կախված մեկ հարթակից
Մենք պետք է կենտրոնանանք Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու վրա. Փաշինյան (տեսանյութ)
«Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց
3 ամիս առաջ եք ստորագրել սեփականության իրավունքը, բա խի՞ եք սխալ բան ստորագրել. վեճ՝ քաղաքացիների և թաղապետի միջև (տեսանյութ)
Դուք պետք ա ուրախ լինեք, որ քանդում ենք. տարածքը պետք է վերադարձվի աջափնյակցուն. քաղաքապետարանի աշխատակից (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը հետաձգել Գյումրիի զավթումը. «Հրապարակ»Սա ՆԳՆ համակարգի խափանման դրսևորում է.. Տիգրան ԱբրահամյանՆոր մանրամասներ են հայտնի ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև դիզելային վառելիքի արտահանումը թույլատրող համաձայնագրից
Տո ստի.... արա համբալ լակոտ... ձենդ կտրի.. արան դու ես՝ համբալ... հլը սսկվեք երկուսդ էլ... կռիվ Մեսրոպ Մանուկյանի ու թաղապետի միջև (տեսանյութ)
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»«Քասթինգ» եկեղեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ»Եմենի հութիները բալիստիկ հրթիռներով և անօդաչուներով հարվածներ են հասցրել Սաուդյան ԱրաբիայինՀաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ»Ինչ է խոսել Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության փակ նիստի ժամանակ. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»Նախկինները սրբեր էին՝ ՔՊ-ականների համեմատ․ «Հրապարակ»Ամեն ինչ սպասում ենք. եթե մեջը մարդ լինի՝ կքանդեն. Աջափնյակում շարունակում են քանդել խանութները (տեսանյութ)Հեռու չէ այն օրը, որ Փաշինյանի վարչակազմի աջակցությունը կարող է Սպիտակ տան համար իմիջային մարտահրավերի վերածվել. «Փաստ»Մինչև ժամը 17:00-ը, որոշ հասցեներում, լույս չի լինիԱսել է, որ ՔՊ-ականների կարիքը չունի, ինքը միայնակ էլ հաղթանակ կտանի.«Հրապարակ»Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ»Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ» Ինչով է պայմանավորված բանակում զոհերի թվի աճը. «Հրապարակ»Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ»Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ» Շոու` տիրադավների մասնակցությամբ. «Հրապարակ»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»Փորձում են Շաքիի հերոսացած մորը վարկաբեկել. ովքեր են նրանք. «Ժողովուրդ» ՔՊ-ն «ստրախովկայով» է գործում. «Հրապարակ»Իսրայելցի զինվորները հարձակում են գործել Հորդանան գետի Արևմտյան ափի ուղղությամբ. կան վիրավորներ և առևանգվածներՁայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»Ռուսական բանակը զանգվածային գրոհ է սկսել Խարկովի ուղղությամբ. կան վիրավրոներԹրամփը ճիշտ է համարել Ռուսաստանին դիզվառելիքի արտահանումը թույլ տալու իր որոշումըԳրեթե շաբաթ չկա, որ չլսենք հերթական ողբերգության մասին. ԴանիելյանԱվելի քան 102 մլն դոլարի գինի՝ դեպի ՌուսաստանԹուրքիան ևս 5 տարի կշարունակի ներկրել իրանական գազԴատավորների պատասխանատվությունը քաղաքական հետապնդումների և անարդար դատավճիռների համար. քաղաքագետԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջՎաղը նախատեսվում է բացել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության բանակցությունների ևս երկու կլաստերԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էԵրևանի Սեբաստիա փողոցում «Hyundai»-ն բախվել է կայանված «Ford»-ին․ կա տուժածԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից
Մամուլ

«Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Խելացի, հավասարակշռված տղա էր Մայիսս։ Հինգ տարեկանից հաճախել է Դավիթ Համբարձումյանի անվան լողի և ջրացատկի դպրոց: Երեք տարի զբաղվել է ջրացատկով, գրավել առաջին հորիզոնականներ, արժանացել մրցանակների։ Ինը տարեկանից հաճախեց այկիդո մարտարվեստի, սև գոտի առաջին դան էր։ Նա իրավունք ուներ մարզիչ աշխատելու։ Իր դիպլոմը ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում ընդունելի էր: 14 տարեկանում Տյումենում մասնակցելով սեմինարի՝ Հայաստան է վերադարձել մեդալներով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մայիսի մայրիկը՝ տիկին Լուսինեն։

Մայիսը ծնունդով Երևանից է։ Սովորել է Պարույր Սևակի անվան դպրոցում։ «Գերազանցությամբ՝ կարմիր վկայականով ավարտեց այն։ Բոլոր առարկաներն էլ հավասարապես սիրում էր։ Դպրոցի միակ սանն էր, որ մասնակցել է բոլոր առարկաների օլիմպիադաներին։ Մասնակցել է «Սեդրակյան» բարեգործական հիմնադրամի՝ «Էրեբունի» առաջադեմ դպրոցականների բարձրագույն կրթության խրախուսական մրցույթին»։ Բազմազբաղ ու հետաքրքրություններով լի է եղել Մայիսի առօրյան։ Դպրոցում սովորելուն զուգընթաց հաճախել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, իսկ 14 տարեկանում մասնակցել է «Ամենախելացին» հեռուստախաղի առաջին եթերաշրջանին։

Դպրոցի իններորդ դասարանն ավարտելուց հետո Մայիսն անվճար հիմունքներով ընդունվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի քոլեջը։ Երեք տարի սովորելուց և այն ավարտելուց հետո ընդունվել է արդեն Ագրարային համալսարանի Մենեջմենթ բաժինը՝ երկրորդ կուրս։ Մայիսը չի հասցրել անգամ մեկ լիարժեք կիսամյակ ուսանող լինել։ 2019 թվականի դեկտեմբերի 25-ին զորակոչվել է ժամկետային ծառայության։ Ծառայում էր Ջրականում։ «Շատ լավ վերաբերմունք ուներ ծառայության հանդեպ։ Բարձր տրամադրությամբ մեկնեց ծառայության։ Օրինակելի, առաջադեմ ծառայող է եղել։ Բազմաթիվ խրախուսական պարգևների է արժանացել»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Պատերազմը սկսվել էր, իրենք դիրքերում էին եղել ու այնտեղ մնացել մինչև հոկտեմբերի 21-ը։ Եղել են Ջրականում, Հադրութում, իսկ վերջին մարտերը եղել են Վարանդայում (Ֆիզուլի)»։ Պատերազմի օրերին Մայիսը կապ է պահպանել ընտանիքի հետ։ Իսկ վերջին զրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 17ին։ «Դրանից հետո մենք իրենից լուր չենք ունեցել։ Գիտենք, որ բազմիցս հայտնվել են շրջափակման մեջ, բայց կարողացել են դուրս գալ։ Մայիսը նռնակաձիգ էր։ Ոչնչացրել է մեծ թվով տանկեր, դիվերսիոն խմբեր, ղեկավարելով ընկերներին՝ հինգ-վեց հոգով պահել են դիրքը, չորս-հինգ օր չեն նահանջել։ Մեր հայկական դիրքը հետ են վերցրել՝ առանց զոհերի։ Վիրավոր հրամանատարին դուրս է բերել կրակների միջից։ Հերոսական ուղի են անցել տղաները»։

Հոկտեմբերի 21-ին Մայիսն անմահացել է Վարանդայում։ «2021 թվականի փետրվարի 4-ին ենք իմացել նրա զոհվելու բոթը։ Հունվարի 2-ին վերսկսվեցին որոնողական աշխատանքները, այդ ժամանակ նոր միայն տղաների մարմիններն այդ հատվածից դուրս են բերել։ Իրեն փնտրելու ժամանակ մենք հստակ տեղեկություն չունեինք, որ նա զոհվել է։ Ամբողջ ընթացքում պաշտպանության նախարարության հետ կապ ենք պահպանել, փոխանցել ենք մեր տղայի տվյալները, բայց մինչ իր գտնվելը որևէ տեղեկություն իր մասին չենք ունեցել։ Իրեն նաև «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պետք է պարգևատրեին, բայց այն այդպես էլ մեզ չհասավ։ Մեկ անգամ նամակով դիմեցի ՊՆին, բայց ինձ պատասխանեցին՝ ո՞վ է ասել, որ նման մեդալ էին իրեն հանձնելու։ Նա այնքան խրախուսանքներ է ունեցել, բայց որևէ բան մեզ չհասավ։ Այդ հարցով պետական մարմինները պետք է զբաղվեին, հետաքրքրվեին ամեն խնդրով, բայց...»։

Ապրելու ուժի մասին։ «Մայիսս զույգ քույրիկներ ունի։ Նա երեք տարի փոքր էր քույրերից։ Այնքան են սիրում եղբորը, նկարագրելու էլ չէ։ Իսկ հիմա... պետք է ուժեղ լինենք, որ տղայիս անունը բարձր պահենք, իրեն ապրեցնենք»։

Հ. Գ. - Մայիս Հովսեփյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Նուբարաշենի ընտանեկան գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում