Դենիս Ջորկաեֆը հանդիպումներ կանցկացնի հայկական ֆուտբոլային ակումբների ներկայացուցիչների հետՎթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանումԴավիթ Խուդաթյանը կգործուղվի ԼոնդոնԽորհրդարանական ընդդիմությունը կքվեարկի հանրաքվե անցկացնելու օգտին. ՓաշինյանԳերմանացի պատգամավորների հետ քննարկվել են Հայաստանում ներդրումների ներգրավմանը վերաբերող հարցերըԹրամփը հայտնել է, որ փոթորիկը ոչնչացրել է Վաշինգտոնի գոլֆի դաշտըՀայաստանն ու Ադրբեջանը միմյանց զիջելու հարց չունեն․ ՌուբինյանՄիքայել Ադամյանն ազատվել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ՀՈԱԿ-ի փոխտնօրենի պաշտոնիցՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Միջազգային տրիբունալը մերժել է Ֆոլկլենդյան կղզիների մոտ հորատումը դադարեցնելու Արգենտինայի պահանջըՀետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էԴավիթ Համբարձումյանի դեմ իշխանության քայլը մասիսցին չի ներելու․ Տիգրան ԱբրահամյանՄիքայել Թումասյանը կնաշանկվի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարԴավիթ Համբարձումյանի գործը քաղաքական հետապնդման հետևանք է․ «Կոմիտե 26»Մյանմայում հարսանեկան արարողության վայրին հասցված ավիահարվածը խլել է 21 մարդու կյանքԲախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԻրանը հայտնել է ցամաքային սահմաններով բեռնափոխադրումների աճի և հարևան երկրների հետ լավ հարաբերությունների մասինՏիգրան Գաբրիելյանը կնաշանկվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըThe Telegraph. Զելենսկին կարգադրել է լիովին ոչնչացնել Ղրիմի կամուրջըԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչՌուսաստանի ԶՈւ-երը հարվածել են Կիևում գտնվող էլեկտրական ենթակայանին և ջերմաէլեկտրակայանինԿանարյան կղզիների մոտ հայտնաբերել են 14 միգրանտի դիՀարություն Խաչատրյանը միաձայն վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահՌուսական «Գազպրոմ»-ը և թուրքական BOTAŞ ընկերությունը երկարաձգել են ռուսական գազի գնման պայմանագիրըԱլբանիայում երկրի վարչապետի հրաժարականը պահանջող բողոքի ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումներիԻլոն Մասկի կարողությունն ընդամենը մեկ օրում ավելացել է 39,7 միլիարդ դոլարովԱռաջին ոսկե մեդալը՝ պարածանրամարտի աշխարհի առաջնությունումՎրաստանում թմրանյութերի գործով ձերբակալել են Դադիանի պալատի թանգարանի նախկին տնօրեն ՕկուջավայինՀայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հորդանանում ելույթ է ունեցել Անդրեա Բոչելիի հետԻնտերի առաջատարներից մեկը կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ումԴավիթ Համբարձումյանի ազատազրկումը միջամտություն է ընտրական գործընթացին. «Ընդդիմադիր համախմբում»Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանաչափՌուսաստանը ստեղծել է արհեստական բանականության մոդել՝ դիվանագիտության համար.Կիրիլ ԴիմիտրեւՕդի ջերմաստիճանը կնվազի, մարզերում ձյուն կտեղաՊաշտպանության փոխնախարարը շրջայց է կատարել ՊՆ զորամասերումՈւկրաինան պատրաստվում է վերջնականապես ոչնչացնել Ղրիմի կամուրջըՀայաստանը մինչև 2027 թվականը պետք է հստակեցնի ատոմակայանի հարցում իր ընտրությունըՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը կերկարաձգվի մինչև 2036 թվական․ աշխատանքների 60 տոկոսն արդեն կատարված էՍտացվում է՝ Հայաստանի ապագան, ըստ «փայլուն մտածողների», կախված է Ադրբեջանից. ԲադալյանՊայթյուն Աֆղանստանի դպրոցներից մեկում. կա 25 զոհ եւ 50 վիրավորԱմանորյա ձևավորմամբ պայմանավորված՝ Թումանյան փողոցը կփակվիՄասիսում նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով փորձել են ծառեր հատել․ 3 անձ ձերբակալվել էԱյս սահմանադրության նախագիծը ալիևյան է իր ծագմամբ և կրկնակի ալիևյան է իր բովանդակությամբ․ Ռոբերտ ՔոչարյանՇմոլ գազից թունավորումից խուսափելու համար հետևե՛ք անվտանգության կանոններին» ՆԳՆՀԱՊԿ-ը Հայաստանի հեռացման հարց չի քննարկում․ կազմակերպության գլխավոր քարտուղարՀԷՑ-ում 10 տարի ստուգումներ են արել, բայց 0 դրամի խախտում չեն հայտնաբերել. ինչո՞ւ է ՀԷՑ-ն այսօր իշխանության թիրախումՏնային կալանքից անձին կալանքի տանելը մեղմ ասած աբսուրդ է. նման կերպ չի լինում, բայց ՀՀ-ում դա լինում է․ Վարդևանյան«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դիմել է Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Վճռաբեկ դատարանի որոշումը ընդդիմադիր թեկնածուին չեզոքացնելու միջոց է․ Դավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ է. 5 իրավապաշտպանների նախաձեռնություն
Մամուլ

Ինչ է խոսել Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության փակ նիստի ժամանակ. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Իշխող ՔՊ վարչության վերջին նիստում բոլորը շատ լարված են եղել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Հայկ Սարգսյանի շուրջ ստեղծված իրավիճակը պայմանավորված է եղել ոչ միայն նրա հրապարակային հայտարարություններով, այլև «Tête-à-tête» հաղորդման ընթացքում հնչեցրած ձևակերպումներով և իշխանության ներսում դրանց ընկալմամբ։ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ փակ նիստի ընթացքում Հայկ Սարգսյանին բավականին կոնկրետ հարցեր են ուղղվել։ Մասնավորապես, նրան հարցրել են, թե ինչու է «Tête-à-tête» հաղորդման շրջանակներում խնդիրների մասին խոսելիս առանձնացրել Նիկոլ Փաշինյանի հետ կապ ունեցող անձանց՝ փոխարենը հարցը ներկայացնելու բացառապես որպես համակարգային խնդիր։

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ քննարկումների առանցքում եղել են Վահե Ղալումյանի, Հայկ Ղալումյանի և Հակոբ Սիմիդյանի անունները։

ՔՊ-ականների մոտ դժգոհություն է առաջացրել այն հանգամանքը, որ Սարգսյանը հրապարակային խոսքում շեշտել է Ղալումյանների և Նիկոլ Փաշինյանի միջև առկա, քավոր-սանիկական կապերը, ինչպես նաև Հակոբ Սիմիդյանի՝ վարչապետի հետ ունեցած սանիկական կապի հանգամանքը։

Սարգսյանի խոսքում այդ կապերի հիշատակումն իշխանական շրջանակներում ընկալվել է որպես ակնարկ, թե որոշ պաշտոնյաներ իրենց անձնական կապերի շնորհիվ կարողանում են լուծել հարցեր: Հենց այս շեշտադրումն է, դարձել ներքին դժգոհության պատճառներից մեկը։

Իշխանության ներսում, ըստ մեր աղբյուրների, Սարգսյանին հարցրել են՝ ինչո՞ւ է նա խոսում ընդդիմադիրներին բնորոշ խոսույթով, եթե խնդիրներ է ունեցել հենց իշխանության ներսում։ Նրան, ըստ էության, հարց է տրվել՝ եթե մտահոգություններ կային, ինչո՞ւ դրանք չի ներկայացրել համապատասխան շրջանակներում, այլ բարձրաձայնել է հրապարակային հաղորդման ընթացքում՝ առանձնացնելով վարչապետի հետ կապ ունեցող անձանց անունները։

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, Հայկ Սարգսյանը նույնաբովանդակ հարցերի պատասխաններում պնդել է, որ իր նպատակը ոչ թե իշխանության դեմ հանդես գալն է եղել, այլ խնդիրները բարձրաձայնելը և դրանք Նիկոլ Փաշինյանին հասցնելը։ Սարգսյանի դիրքորոշումը, ըստ աղբյուրների, այն է եղել, որ ինքը փորձել է ուշադրություն հրավիրել այն երևույթի վրա, երբ առանձին պաշտոնյաներ, իր գնահատմամբ, իրենց կապերի միջոցով հարցեր են լուծում Փաշինյանի անվան տակ։

Այսինքն՝ Սարգսյանը, ըստ մեր աղբյուրների փոխանցած տեղեկությունների, իր խոսքը ներկայացրել է որպես խնդրի բարձրաձայնման փորձ, մինչդեռ կուսակցության ներսում այն ընկալվել է որպես իշխանության ներկայացուցիչների հասցեին ուղղված հրապարակային քննադատություն։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայկ Սարգսյանը երկու անգամ հրավիրվել է ՔՊ վերահսկող հանձնաժողով, ապա՝ մեկ անգամ կուսակցության վարչություն։ Այդ հանդիպումների ընթացքում, նրան նույն տրամաբանությամբ հարցեր են ուղղվել՝ կապված նրա՝ հրապարակային արտահայտվելու ձևի հետ։

Փաստացի, Հայկ Սարգսյանն այն անձն է, որն իր խոսքի ազատության համար պատժվեց: Փաշինյանն ու ՔՊ վարչության 19 անդամները իրենց կուսակցին հեռացրին՝ ճշմարտության բացահայտման համար: Ու սա լրագրողի իշխանության օրոք՝ կոռուպցիայի դեմ պայքարի վեհ գաղափարներով իշխանություն ձևավորած ուժի կողմից»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։