Նոր մանրամասներ են հայտնի ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև դիզելային վառելիքի արտահանումը թույլատրող համաձայնագրից
Տո ստի.... արա համբալ լակոտ... ձենդ կտրի.. արան դու ես՝ համբալ... հլը սսկվեք երկուսդ էլ... կռիվ Մեսրոպ Մանուկյանի ու թաղապետի միջև (տեսանյութ)
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»«Քասթինգ» եկեցեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ»Եմենի հութիները բալիստիկ հրթիռներով և անօդաչուներով հարվածներ են հասցրել Սաուդյան ԱրաբիայինՀաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ»Ինչ է խոսել Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության փակ նիստի ժամանակ. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»Նախկինները սրբեր էին՝ ՔՊ-ականների համեմատ․ «Հրապարակ»Ամեն ինչ սպասում ենք. եթե մեջը մարդ լինի՝ կքանդեն. Աջափնյակում շարունակում են քանդել խանութները (տեսանյութ)Հեռու չէ այն օրը, որ Փաշինյանի վարչակազմի աջակցությունը կարող է Սպիտակ տան համար իմիջային մարտահրավերի վերածվել. «Փաստ»Մինչև ժամը 17:00-ը, որոշ հասցեներում, լույս չի լինիԱսել է, որ ՔՊ-ականների կարիքը չունի, ինքը միայնակ էլ հաղթանակ կտանի.«Հրապարակ»Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ»Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ» Ինչով է պայմանավորված բանակում զոհերի թվի աճը. «Հրապարակ»Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ»Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ» Շոու` տիրադավների մասնակցությամբ. «Հրապարակ»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»Փորձում են Շաքիի հերոսացած մորը վարկաբեկել. ովքեր են նրանք. «Ժողովուրդ» ՔՊ-ն «ստրախովկայով» է գործում. «Հրապարակ»Իսրայելցի զինվորները հարձակում են գործել Հորդանան գետի Արևմտյան ափի ուղղությամբ. կան վիրավորներ և առևանգվածներՁայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»Ռուսական բանակը զանգվածային գրոհ է սկսել Խարկովի ուղղությամբ. կան վիրավրոներԹրամփը ճիշտ է համարել Ռուսաստանին դիզվառելիքի արտահանումը թույլ տալու իր որոշումըԳրեթե շաբաթ չկա, որ չլսենք հերթական ողբերգության մասին. ԴանիելյանԱվելի քան 102 մլն դոլարի գինի՝ դեպի ՌուսաստանԹուրքիան ևս 5 տարի կշարունակի ներկրել իրանական գազԴատավորների պատասխանատվությունը քաղաքական հետապնդումների և անարդար դատավճիռների համար. քաղաքագետԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջՎաղը նախատեսվում է բացել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության բանակցությունների ևս երկու կլաստերԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էԵրևանի Սեբաստիա փողոցում «Hyundai»-ն բախվել է կայանված «Ford»-ին․ կա տուժածԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԿարո՞ղ են արդյոք Հայաստանն ու Ադրբեջանն այդպես էլ չստորագրել խաղաղության պայմանագիրը. ամերիկացի փորձագետԹրամփը մեղադրել է ԶԼՄ-ներին՝ Եվրոպայի՝ ռուսական էներգակիրներ գնելն անտեսելու համար«Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել դաշտում․ կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումԼակոտապետության գաղափարով են առաջնորդվում. ընդդիմադիր պատգամավորը թաղապետարանի քայլերի մասին (տեսանյութ)Բաքվում ցուցարարները չորս մեքենա են հրկիզել. ձերբակալվել է ավելի քան 200 մարդԵվրասիական զարգացման բանկը ներկայացրել է տարվա վերջի գնաճի մակարդակի կանխատեսումըԼևոն Զուրաբյան․ «Հայաստանը պիտի դառնա հա՞նք, թե՞ երկիր»Պակիստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. կան զոհերՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըԼարված իրավիճակ Շինարարների փողոցում. քաղաքապետարանը ապամոնտաժում է կառույցները (տեսանյութ)ՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ին
Մամուլ

Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչ է պատմել ՀՀ սահմանն ապօրինի հատած և հայ ընտանիք ներխուժած, մահափորձ իրականացրած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը։

Թեև նախաքննական մարմինը գործը քննում է խիստ գաղտնիության պայմաններում, և ընդդիմադիրներին առնչվող գործերի նման հընթացս մամուլի հաղորդագրություններ ու նսեմացուցիչ տեսանյութեր չի տարածում, այնուամենայնիվ, որոշ տեղեկություններ «Ժողովուրդ»-ին հասու դարձան:

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Մուսաևը իրավապահների մոտ արդարացել է, թե հայ ընտանիքի տուն մտնելիս որևէ մեկին վնասելու մտադրություն չի ունեցել։ Նրա պնդմամբ՝ մի քանի անգամ խնդրել է՝ «թողեք գնամ», սակայն, երբ տանտիրուհին բռնել է իր զենքի առաջամասից, ինքը կրակել է։ Ավելին՝ ադրբեջանցի զինծառայողը գրավոր պնդել է, թե դրանից հետո կինը և ընտանիքի անդամները հարձակվել են իր վրա, դանակով հարվածել ու ծեծել իրեն։ Կարծես, ինքը անմեղ կանգնած է եղել մի վայրում, հայ ընտանիքը հարձակվել է իր վրա:

Ուշագրավ է նաև Մուսաևի պատմած մեկ այլ դրվագ։ Ըստ նրա՝ ինքը, արդեն արնաքամ վիճակում, կարողացել է փախչել տնից, իսկ ավելի ուշ իրավապահները նրան հայտնաբերել են դաշտում՝ վիրավոր վիճակում։

Մինչդեռ ադրբեջանցի զինծառայողի կրակոցներից վիրավորված Անի Ավետիսյանը հոկտեմբերի 1-ին իր տանը տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ «Ազատությանը» բոլորովին այլ, բավականին դաժան մանրամասներ է պատմել։ Նրա խոսքով՝ զինված տղամարդը զենքն ուղղել է երեխաների վրա, ապա կրակել իր ուղղությամբ։ Կինը պատմել է, որ փորձել է պաշտպանել երեխաներին, բռնել զենքը, ինչի հետևանքով վնասվել է ձեռքը, իսկ հետագա կրակոցից՝ նաև ոտքը։ Նրա պնդմամբ՝ զինծառայողը փորձել է կրկին լիցքավորել զենքը, սակայն ի վերջո փախել է տնից։

«Եթե ես էդ րոպեին չկողմնորոշվեի, հիմա համ ես չէի լինի, համ էլ երեխեքը»,– «Ազատությանն» ասել է Անի Ավետիսյանը։

Այսպիսով՝ ադրբեջանցի զինծառայողի՝ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձած ցուցմունքն ու տուժած կնոջ հրապարակային պատմությունը էականորեն տարբերվում են։ Մի դեպքում զինծառայողը կրակոցը ներկայացնում է որպես ընտանիքի անդամների գործողություններին արձագանք, մյուս դեպքում կինը պնդում է, որ զինված անձից պաշտպանել է իրեն ու երեխաներին։

Թե իրականում ինչ է տեղի ունեցել այդ տանը, ինչ հանգամանքներում են արձակվել կրակոցները, և ինչ ապացույցներով են հաստատվում կամ հերքվում կողմերի ներկայացրած վարկածները, պետք է պարզի նախաքննությունը։ Եթե իրապես օբյեկտիվ լինի, այլ ոչ թե քաղաքական իշխանության թելադրանքով ևս այս գործը քննի, ինչպես Փաշինյանի ընդդիմախոսների գործերն է քննում»: