Նախկինները սրբեր էին՝ ՔՊ-ականների համեմատ․ «Հրապարակ»Ամեն ինչ սպասում ենք. եթե մեջը մարդ լինի՝ կքանդեն. Աջափնյակում շարունակում են քանդել խանութները (տեսանյութ)Հեռու չէ այն օրը, որ Փաշինյանի վարչակազմի աջակցությունը կարող է Սպիտակ տան համար իմիջային մարտահրավերի վերածվել. «Փաստ»Մինչև ժամը 17:00-ը, որոշ հասցեներում, լույս չի լինիԱսել է, որ ՔՊ-ականների կարիքը չունի, ինքը միայնակ էլ հաղթանակ կտանի.«Հրապարակ»Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ»Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ» Ինչով է պայմանավորված բանակում զոհերի թվի աճը. «Հրապարակ»Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ»Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ» Շոու` տիրադավների մասնակցությամբ. «Հրապարակ»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»Փորձում են Շաքիի հերոսացած մորը վարկաբեկել. ովքեր են նրանք. «Ժողովուրդ» ՔՊ-ն «ստրախովկայով» է գործում. «Հրապարակ»Իսրայելցի զինվորները հարձակում են գործել Հորդանան գետի Արևմտյան ափի ուղղությամբ. կան վիրավորներ և առևանգվածներՁայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»Ռուսական բանակը զանգվածային գրոհ է սկսել Խարկովի ուղղությամբ. կան վիրավրոներԹրամփը ճիշտ է համարել Ռուսաստանին դիզվառելիքի արտահանումը թույլ տալու իր որոշումըԳրեթե շաբաթ չկա, որ չլսենք հերթական ողբերգության մասին. ԴանիելյանԱվելի քան 102 մլն դոլարի գինի՝ դեպի ՌուսաստանԹուրքիան ևս 5 տարի կշարունակի ներկրել իրանական գազԴատավորների պատասխանատվությունը քաղաքական հետապնդումների և անարդար դատավճիռների համար. քաղաքագետԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջՎաղը նախատեսվում է բացել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության բանակցությունների ևս երկու կլաստերԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էԵրևանի Սեբաստիա փողոցում «Hyundai»-ն բախվել է կայանված «Ford»-ին․ կա տուժածԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԿարո՞ղ են արդյոք Հայաստանն ու Ադրբեջանն այդպես էլ չստորագրել խաղաղության պայմանագիրը. ամերիկացի փորձագետԹրամփը մեղադրել է ԶԼՄ-ներին՝ Եվրոպայի՝ ռուսական էներգակիրներ գնելն անտեսելու համար«Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել դաշտում․ կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումԼակոտապետության գաղափարով են առաջնորդվում. ընդդիմադիր պատգամավորը թաղապետարանի քայլերի մասին (տեսանյութ)Բաքվում ցուցարարները չորս մեքենա են հրկիզել. ձերբակալվել է ավելի քան 200 մարդԵվրասիական զարգացման բանկը ներկայացրել է տարվա վերջի գնաճի մակարդակի կանխատեսումըԼևոն Զուրաբյան․ «Հայաստանը պիտի դառնա հա՞նք, թե՞ երկիր»Պակիստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. կան զոհերՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըԼարված իրավիճակ Շինարարների փողոցում. քաղաքապետարանը ապամոնտաժում է կառույցները (տեսանյութ)ՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՍլովենիայի նախկին նախարարը կհամանախագահի Թամամյանի նախընտրական խորհուրդըԹրամփը ճիշտ է համարել Ռուսաստանին դիզվառելիքի արտահանումը թույլ տալու իր որոշումըՍյունիքում 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցումՄեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերըՌուսական ուժերը հարվածել են Նիկոլաևի մարզում գտնվող «Նովայա պոչտա»-ի լոգիստիկ կենտրոնին․ ՌԴ ՊՆԹափառող շունը կծել է Վրաստանում Իրանի դեսպանին
Մամուլ

Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում տիրող իրավիճակը, ռազմաքաղաքական վերջին զարգացումներն ու անվտանգային սպառնալիքները շարունակում են մնալ հանրային մտահոգությունների ու քննարկումների առանցքում: Սահմանային գոտում նկատվող ակտիվությունը, ադրբեջանական կողմի հետախուզական քայլերն ու իշխանությունների վարած «խաղաղության օրակարգի» իրական արդյունավետությունը լուրջ հարցադրումներ են առաջացնում քաղաքական ու ռազմական փորձագիտական շրջանակներում: Ստեղծված իրավիճակի, սահմանային վտանգների և առկա մարտահրավերների շուրջ «Փաստի» հետ զրույցում իր տեսակետներն է ներկայացրել «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը:

Նա նշեց, որ ցավով է ստիպված խոսել ստեղծված իրավիճակի մասին՝ ահազանգելով, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից մեր սահմանների ուղղությամբ ռազմական գործողություն է պատրաստվում: Նրա փոխանցմամբ, վերջին մեկ շաբաթվա ընթացքում առավել ակտիվացել են ադրբեջանական հետախուզական խմբերի ներթափանցումները Հայաստանի տարածք:

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի խոսքով՝ այդ խմբերը խնդիր ունեն տեղակայվելու սահմանամերձ գյուղերի դատարկ տներում, որպեսզի հիմնական ուժերի հարձակման պահին դիվերսիոն գործողությունների և ահաբեկման միջոցով ստիպեն բնակչությանը լքել իրենց բնակավայրերը՝ դրանով իսկ փորձելով խուսափել խաղաղ բնակիչների շրջանում զոհեր պատճառելուց: Միաժամանակ, ակտիվացել են անօդաչու թռչող սարքերի ներթափանցումները Սյունիքի մարզում, և, ըստ նրա, մոտ ժամանակներս մենք սահմանային լուրջ իրադարձությունների ականատես կլինենք:

Անդրադառնալով նախորդ ամիս Լաչինում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպմանն ու պաշտոնապես հայտարարված քննարկումներին՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարարն ընդգծեց, որ իրականում ադրբեջանական կողմը, զինվորական լեզվով ասած, տեղանքի հետախուզում (ռեկոգնոսցիրովկա) էր իրականացնում այն ուղղություններով, որտեղ նախատեսում է կիրառել իր հիմնական ուժերը:

Գեներալ-մայորը նշեց, որ խոր մտահոգությամբ ու վրդովմունքով է հետևում այն փորձերին, որոնցով հանրությանը համոզում են, թե իբր Ադրբեջանի հետ խաղաղության դարաշրջան է բացվել: Նա շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանի բոլոր հայտարարությունները կեղծ են և անիրագործելի. Հայաստանը Եվրամիության անդամ չի դառնա, Ադրբեջանի հետ խաղաղություն չի լինի, իսկ Թուրքիայի հետ սահմանն էլ չի բացվելու: Խոսելով իշխանությունների ներկայացրած «հակակոռուպցիոն պայքարի» մասին՝ Կարապետյանը դա անվանեց կեղծիք՝ ընդգծելով, որ ոչ լիկվիդային գույքի առգրավումը կամ, օրինակ` նախկին կինոթատրոնի տարածքում կառուցված առևտրի կենտրոնը պետական բյուջեի հաշվեկշիռ տեղափոխելը որևէ աղերս չունեն տնտեսության իրական զարգացման կամ արդարադատության հետ:

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդը ահազանգեց, որ նոր պատերազմ է սպասվում, և ադրբեջանական կողմի բոլոր գործողությունները փաստացի համաձայնեցված են Նիկոլ Փաշինյանի հետ: Կարապետյանի համոզմամբ՝ Փաշինյանը հասկանում է, որ եթե ինքնակամ զիջի այդ տարածքները, լուրջ խնդիրներ է ունենալու Իրանի Իսլամական Հանրապետության հետ, իսկ եթե Ադրբեջանը ռազմական ուժով մտնի և վերցնի դրանք, ապա իշխանությունն իր վրայից կհանի պատասխանատվությունը:

Եզրափակելով՝ Արշակ Կարապետյանը նշեց, որ առաջիկայում հստակ փաստեր կներկայացնի, որոնք կվկայեն, որ Հայաստանի տարածքում այսօր էլ գտնվում են ադրբեջանական մի քանի հետախուզական խմբեր: Նա կոչ արեց սթափվել, համախմբվել և պատրաստվել զենքը ձեռքին պաշտպանելու հայրենիքը, քանի որ հակառակ դեպքում կանգնելու ենք պետականությունը կորցնելու վտանգի առջև:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում