Նախկինները սրբեր էին՝ ՔՊ-ականների համեմատ․ «Հրապարակ»Ամեն ինչ սպասում ենք. եթե մեջը մարդ լինի՝ կքանդեն. Աջափնյակում շարունակում են քանդել խանութները (տեսանյութ)Հեռու չէ այն օրը, որ Փաշինյանի վարչակազմի աջակցությունը կարող է Սպիտակ տան համար իմիջային մարտահրավերի վերածվել. «Փաստ»Մինչև ժամը 17:00-ը, որոշ հասցեներում, լույս չի լինիԱսել է, որ ՔՊ-ականների կարիքը չունի, ինքը միայնակ էլ հաղթանակ կտանի.«Հրապարակ»Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ»Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ» Ինչով է պայմանավորված բանակում զոհերի թվի աճը. «Հրապարակ»Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ»Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ» Շոու` տիրադավների մասնակցությամբ. «Հրապարակ»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»Փորձում են Շաքիի հերոսացած մորը վարկաբեկել. ովքեր են նրանք. «Ժողովուրդ» ՔՊ-ն «ստրախովկայով» է գործում. «Հրապարակ»Իսրայելցի զինվորները հարձակում են գործել Հորդանան գետի Արևմտյան ափի ուղղությամբ. կան վիրավորներ և առևանգվածներՁայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»Ռուսական բանակը զանգվածային գրոհ է սկսել Խարկովի ուղղությամբ. կան վիրավրոներԹրամփը ճիշտ է համարել Ռուսաստանին դիզվառելիքի արտահանումը թույլ տալու իր որոշումըԳրեթե շաբաթ չկա, որ չլսենք հերթական ողբերգության մասին. ԴանիելյանԱվելի քան 102 մլն դոլարի գինի՝ դեպի ՌուսաստանԹուրքիան ևս 5 տարի կշարունակի ներկրել իրանական գազԴատավորների պատասխանատվությունը քաղաքական հետապնդումների և անարդար դատավճիռների համար. քաղաքագետԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջՎաղը նախատեսվում է բացել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության բանակցությունների ևս երկու կլաստերԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էԵրևանի Սեբաստիա փողոցում «Hyundai»-ն բախվել է կայանված «Ford»-ին․ կա տուժածԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԿարո՞ղ են արդյոք Հայաստանն ու Ադրբեջանն այդպես էլ չստորագրել խաղաղության պայմանագիրը. ամերիկացի փորձագետԹրամփը մեղադրել է ԶԼՄ-ներին՝ Եվրոպայի՝ ռուսական էներգակիրներ գնելն անտեսելու համար«Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել դաշտում․ կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումԼակոտապետության գաղափարով են առաջնորդվում. ընդդիմադիր պատգամավորը թաղապետարանի քայլերի մասին (տեսանյութ)Բաքվում ցուցարարները չորս մեքենա են հրկիզել. ձերբակալվել է ավելի քան 200 մարդԵվրասիական զարգացման բանկը ներկայացրել է տարվա վերջի գնաճի մակարդակի կանխատեսումըԼևոն Զուրաբյան․ «Հայաստանը պիտի դառնա հա՞նք, թե՞ երկիր»Պակիստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. կան զոհերՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըԼարված իրավիճակ Շինարարների փողոցում. քաղաքապետարանը ապամոնտաժում է կառույցները (տեսանյութ)ՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՍլովենիայի նախկին նախարարը կհամանախագահի Թամամյանի նախընտրական խորհուրդըԹրամփը ճիշտ է համարել Ռուսաստանին դիզվառելիքի արտահանումը թույլ տալու իր որոշումըՍյունիքում 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցումՄեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերըՌուսական ուժերը հարվածել են Նիկոլաևի մարզում գտնվող «Նովայա պոչտա»-ի լոգիստիկ կենտրոնին․ ՌԴ ՊՆԹափառող շունը կծել է Վրաստանում Իրանի դեսպանին
Մամուլ

Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վայոց ձորում Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման պաշտոնական մեկնարկը պարզապես տնտեսական հերթական ծրագիր կամ լեռնահանքային նախագիծ չէ: Սա Հայաստանի Հանրապետության պետականության, բնապահպանական անվտանգության և բարոյական նկարագրի դեմ իրագործված ամենաթողության, ուրացման և քաղաքական սնանկության ցնցող մանիֆեստն է: Նրանք, ովքեր ժամանակին ժողովրդավարական արժեքների և բնապահպանական ակտիվիզմի ալիքի վրա «Ամուլսարը սար է մնալու» կարգախոսով փողոցներում դիրքեր էին գրավում և հետագայում տաք պաշտոններ ստացան, այսօր կոստյումներով ու ցինիկ հանգստությամբ ներկա են գտնվում նույն այդ սարի, ջրային ռեսուրսների և ազգային հարստության «սպանդին»: Սա դասագրքային դավաճանություն է սեփական խոստումներին, անկախ գիտությանը և հայոց պետականության ապագային:

Ամուլսարի հանքավայրի շահագործումը սովորական հանքարդյունաբերություն չէ, այլ բարձրլեռնային էկոհամակարգին հասցված անդառնալի հարված, որի կործանարար հետևանքների մասին տարիներ շարունակ ահազանգել են անկախ փորձագետները, երկրաբանները, քաղաքացիական ակտիվիստներն ու միջազգային հետազոտական խմբերը: Հանքավայրը պարունակում է սուլֆիդային ապարների հսկայական զանգված, որոնք բաց եղանակով արդյունահանման ընթացքում օդի և աղբյուրների հետ շփվելիս առաջացնում են թթվային հանքային դրենաժ (Acid Mine Drainage): Սա ֆիզիկաքիմիական այնպիսի անդառնալի գործընթաց է, որի հետևանքով ծծմբական թթուն լուծում է ապարներում առկա ծանր, թունավոր մետաղները՝ արսենը, կադմիումը, կապարը, նիկելն ու ծանր տարրերը: Այս թունավոր հոսքերը կանգնեցնելն անհնար է լինելու, և դրանք հարյուրավոր տարիներ թունավորելու են տարածաշրջանի բոլոր ստորգետնյա ու մակերևութային ջրային աղբյուրները:

Ավելին, հանքավայրի աշխարհագրական դիրքն ինքնին էկոլոգիական ռումբ է. այն տեղակայված է Որոտան-Արփա ջրատար թունելի անմիջական հարևանությամբ և Արփա ու Որոտան գետերի ակունքներում: Այս ավազանների աղտոտումը նշանակում է ոչ միայն Ջերմուկի համաշխարհային ճանաչում ունեցող հանքային ջրերի ոչնչացում և առողջարանային քաղաքի տնտեսական կործանում, այլև թույնի ուղիղ հոսք դեպի Սևանա լիճ՝ Հայաստանի քաղցրահամ ջրի ռազմավարական միակ պաշարը: Դրան գումարվում է նաև բաց հարթակում նատրիումի ցիանիդով ոսկու կորզման (Heap Leaching) վտանգավոր տեխնոլոգիան՝ բարձր սեյսմիկ ակտիվությամբ և սողանքային թեժ գոտում, որտեղ ցանկացած ցնցում կամ տեխնոլոգիական շեղում կարող է վերածվել համապետական և տարածաշրջանային աղետի:

Նորօրյա հանքարդյունաբերական օլիգարխիան և նրանց հովանավորներն այսօր փորձում են ջնջել պատմությունն ու մոռացության տալ միջազգային հեղինակավոր ELARD (Earth Link and Advanced Resources Development) ընկերության կատարած այն փորձաքննությունը, որի համար պետական բյուջեից ծախսվեցին հարյուր հազարավոր դոլարներ: ELARD-ի եզրակացությունը հստակ արձանագրել էր. «Լիդիան» ընկերության ներկայացրած Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը (ՇՄԱԳ) եղել է թերի, ռիսկերի գնահատումը՝ թերագնահատված, իսկ առաջարկվող մեղմացնող միջոցառումները՝ անհուսալի: ELARD-ի արձանագրումներից հետո Ամուլսարի շահագործումը թույլատրելը դուրս է իրավական, գիտական և բնապահպանական ցանկացած տրամաբանությունից: Սա քաղաքական ու ֆինանսական առքուվաճառք է, որտեղ ներդրումային պատրանքների և պետական երաշխիքային գործարքների դիմաց զոհաբերվել է պետության էկոլոգիական ողնաշարը:

Այս ամենով հանդերձ՝ խնդիրը բնավ առհասարակ ընդերքօգտագործման կամ հանքարդյունաբերության ոլորտի դեմ պայքարելը չէ։ Հայաստանում տասնամյակներ ի վեր գործող ավանդական հանքարդյունաբերությունն արդեն իսկ ունի որոշիչ ազդեցություն երկրի տնտեսության վրա. դրան հարմարվել ու ադապտացվել են թե՛ տեղի բնակչությունը, թե՛ պետական համակարգերը, և տարիների փոփոխությունների ու բարեփոխումների շնորհիվ ոլորտը որոշակիորեն կայացել է՝ մեծապես հոգալով պետության կարիքները։ Սակայն ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է, որ պետությունները խստորեն խուսափում են հանքարդյունաբերություն ծավալել այնպիսի զգայուն, բարձրլեռնային ու ջրագոյացնող դիրքերում, ինչպիսին Ամուլսարն է։ Եթե ավանդական հանքերն իրենց կայունությունն ունեն, ապա Ամուլսարի պես կրիտիկական ու խոցելի կետերում նոր հանքավայրեր բացելը տնտեսական օգուտ չէ, այլ պետությանն ուղղակիորեն աղետալի էկոլոգիական փակուղի տանող ծրագիր։

Սա չի կարող այսպես թողնվել, սա չի ներվելու: Քաղաքացիական հասարակությունը, բնապահպանական շարժումները, ընդդիմադիր քաղաքական ուժերը և մտավորականությունը չեն կարող սահմանափակվել ձևական հայտարարություններով կամ լռությամբ: Ամուլսարի հարցը քաղաքական, իրավական և էկզիստենցիալ պայքար է: Հայաստանի ամբողջ տեղեկատվական համակարգը, լրատվամիջոցները, վերլուծական կենտրոններն ու սոցիալական հարթակները պետք է լրջորեն, համակարգված և անզիջում աշխատեն այս հակապետական ծրագրի դեմ: Անհրաժեշտ է փաստերով, գիտական հիմնավորումներով ու անվերապահ քննադատությամբ բացահայտել այս աղետի իրական մասշտաբները, լուսարձակի տակ պահել այն բոլոր պաշտոնյաներին, որոնք ստորագրել են այս հանցավոր որոշումների տակ, և ցույց տալ, որ Ամուլսարի շահագործման բոլոր մեղավորները վաղ թե ուշ պատասխան են տալու օրենքի, ժողովրդի և պատմության առջև:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում