Եմենի հութիները բալիստիկ հրթիռներով և անօդաչուներով հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիային
Եմենի «Անսար Ալլահ» շարժումը հայտարարել է Էր Ռիադի միջազգային օդանավակայանին բալիստիկ հրթիռով հարվածելու մասին՝ Սաուդյան Արաբիայի իշխանությունների՝ մայրաքաղաքում հրթիռային վտանգի վերաբերյալ նախազգուշացման ֆոնին։
«Մեր զինված ուժերը բալիստիկ հրթիռով հարվածել են Էր Ռիադի՝ Թագավոր Խալիդի անվան միջազգային օդանավակայանին։ Հրթիռը ճշգրիտ թիրախին է հասել», — Եմենի շարժման ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան գրել է իր Telegram-ալիքում։
Նա կրկին կոչ է արել միջազգային ավիաընկերություններին և ուղևորներին ձեռնպահ մնալ Սաուդյան Արաբիայի օդանավակայաններ թռիչքներից՝ դրանք անվանելով վտանգավոր:
Նրա խոսքով՝ բացառություն են կազմում Մեքքայի և Մեդինայի օդանավակայանները։ Բացի այդ, հութիների ներկայացուցիչը հայտարարել է Համիս Մուշայթում գտնվող ավիաբազային անօդաչու թռչող սարքով ուղիղ հարված հասցնելու մասին։