Դատավորների պատասխանատվությունը քաղաքական հետապնդումների և անարդար դատավճիռների համար. քաղաքագետ
Հայաստանում ընթանում են քաղաքական դատավարություններ, որոնց համար քննադատվում է քաղաքական իշխանությունն, իսկ արդյոք դատավորներն ունեն պատասխանատվության բաժին, և եթե ունեն, ապա ինչպես են ենթարկվելու այդ պատասխանատվությանը։ Վերջին հաշվով դատավորներն են քաղաքական վճիռներ կայացնում։
Ֆրանսիա, 1944–1950-ական թվականներ։
Երկրորդ համաշխարհային պատերազմից և Ֆրանսիայի ազատագրումից հետո սկսվեց Վիշիի ռեժիմի հետ համագործակցած պետական պաշտոնյաների, այդ թվում՝ դատավորների գործունեության ուսումնասիրությունը։
1941 թվականի օգոստոսի 27-ին Փարիզի վերաքննիչ դատարանի հատուկ բաժինը մահապատժի դատապարտեց երեք կոմունիստ դիմադրության մարտիկների՝ գերմանական օկուպացիոն իշխանությունների պահանջներին համապատասխան։ Գործի առանձնահատկությունն այն էր, որ կիրառվել էր հետադարձ ուժով գործող օրենք՝ նախկինում կատարված արարքների համար։
Գերմանիա
Օտտո Յուրգենսը (Otto Jürgens) 1993 թվականին դատապարտվեց դատական իշխանության չարաշահման և մարդկանց ազատությունից ապօրինի զրկելու համար։ Նա ստացավ երկու տարվա պայմանական ազատազրկում և պարտավորվեց 6000 գերմանական մարկ վճարել որպես տուգանք՝ կապված ստալինյան հետապնդումներից տուժած անձանց կազմակերպության օգտին։
Չիլլի, 1973-1990 թթ.
1973 թվականին իշխանության եկած Աուգուստո Պինոչետի ռեժիմի օրոք զինվորական դատարանները կայացնում էին մահապատժի և ազատազրկման դատավճիռներ քաղաքական հակառակորդների նկատմամբ։ Քաղաքացիական դատարանները բազմաթիվ դեպքերում մերժում էին անհետացած անձանց հարազատների ներկայացրած habeas corpus՝ անձի ազատությունից ապօրինի զրկման դեմ իրավական պաշտպանության դիմումները։
Հետագայում պարզ դարձավ, որ այդ մերժումներից մի քանիսը խոչընդոտել էին անհետացած մարդկանց ճակատագրի բացահայտմանը և պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելուն։ Չիլիի դատական համակարգի այդ վարքագիծը ուսումնասիրվել է նաև որպես բռնապետության հանցագործություններին դատական իշխանության հնարավոր մասնակցության խնդիր։