Կարո՞ղ են արդյոք Հայաստանն ու Ադրբեջանն այդպես էլ չստորագրել խաղաղության պայմանագիրը. ամերիկացի փորձագետԹրամփը մեղադրել է ԶԼՄ-ներին՝ Եվրոպայի՝ ռուսական էներգակիրներ գնելն անտեսելու համար«Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել դաշտում․ կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումԼակոտապետության գաղափարով են առաջնորդվում. ընդդիմադիր պատգամավորը թաղապետարանի քայլերի մասին (տեսանյութ)Բաքվում ցուցարարները չորս մեքենա են հրկիզել. ձերբակալվել է ավելի քան 200 մարդԵվրասիական զարգացման բանկը ներկայացրել է տարվա վերջի գնաճի մակարդակի կանխատեսումըԼևոն Զուրաբյան․ «Հայաստանը պիտի դառնա հա՞նք, թե՞ երկիր»Պակիստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. կան զոհերՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըԼարված իրավիճակ Շինարարների փողոցում. քաղաքապետարանը ապամոնտաժում է կառույցները (տեսանյութ)ՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՍլովենիայի նախկին նախարարը կհամանախագահի Թամամյանի նախընտրական խորհուրդըԹրամփը ճիշտ է համարել Ռուսաստանին դիզվառելիքի արտահանումը թույլ տալու իր որոշումըՍյունիքում 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցումՄեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերըՌուսական ուժերը հարվածել են Նիկոլաևի մարզում գտնվող «Նովայա պոչտա»-ի լոգիստիկ կենտրոնին․ ՌԴ ՊՆԹափառող շունը կծել է Վրաստանում Իրանի դեսպանինՀՀ-ն ու Ֆրանսիան քննարկել են արտաքին քաղաքականության և միջազգային առևտրի ոլորտներում գործակցությունըՄակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ ԶաքարյանԻ՞նչ անել տարհանման ժամանակ․ իրազեկում է ՆԳ նախարարությունըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպանԵԱՏՄ-ն զարգացնում է թվային միջավայրում սպառողների իրավունքների պաշտպանության համակարգըԱնվավեր է ճանաչվել 0.12 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2011 թվականի աճուրդը․ հայցը բավարարվել էԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շուրջ 1600 նոր կետ․ Կայա ԿալլասԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգըՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՀայ գերիների ազատ արձակման հարցն ու ԵՄ-ի հետ համագործակցությունը. հանդիպում ԵՄ դեսպանիՄԻՊ աշխատակազմի հայտարարությունը՝ տարածվող ոչ ճշգրիտ տեղեկությունների և դիմելու կարգի վերաբերյալՎթարի պատճառով 15 ժամ ջուր չի լինելու Երևանի Կենտրոն վարչական շրջանումՀայաստանին կտրամադրվի 240 միլիոն դոլար վարկ՝ լողացող տոկոսադրույքովԻրազեկում․ Վայոց ձորի մարզում գործարկվելու են էլեկտրաշչակներՌուսական բանակը հատուկ ռազմական գործողության գոտում ընդլայնել է վերահսկողության տարածքը՝ գրավելով ևս երկու գյուղ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները և Իրանի դեսպանը քննարկել են ԹՐԻՓՓ-ին և Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին առնչվող հարցերԻ՞նչն է Ձեզ կաշկանդում, պարոն Գաբրիելյան, սա Ձեր առաջին թեստն է. Աննա Գրիգորյան (տեսանյութ)Մի հատ խփնված ադրբեջանցի ա մտել մի գյուղ, բարձր ամբիոններից շոու եք սարքել․ Սասուն Միքայելյան (տեսանյութ)Իշխանությունը համարձակություն ունի՞ COP17-ի ժամանակ ասելու, թե ինչպես է Ադրբեջանը վանդալիզմ իրականացնում. Իրինա Յոլյան (տեսանյութ)COP17-ի ծախսերի ու գնումների վերաբերյալ պնդումները բոլորովին չեն համապատասխանում իրականությանը․ ՇՄՆՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցելԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից
Համատեղ ջանքերով երկու երկրի միջև համագործակցությունը կշարունակի խորանալ. Փաշինյանը՝ ՍանչեսինՄիջազգային գործընկերները որքա՞ն գումար են տվել Արցախից բռնի տեղահանվածների համար, ու ի՞նչ եք արել դրանք. Աննա Գրիգորյան (տեսանյութ)Եթե Արցախին մինչև 2020թ-ը հատկացրած 144 միլիոն դոլարը էլ չի հատկացվում՝ բա հիմա ու՞ր է այդ գումարը, տվեք՝ բնակարան գնեն. Ֆարմանյան (տեսանյութ)Պեսկովը մեկնաբանել է Վլադիմիր Զելենսկու՝ 60-օրյա հրադադար հաստատելու առաջարկը
Քաղաքականություն

Լևոն Զուրաբյան․ «Հայաստանը պիտի դառնա հա՞նք, թե՞ երկիր»

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հայտարարել է՝ Փաշինյանը Հայաստանը վերածում է համաշխարհային տնտեսության հումքային կցորդի.

«Հոկտեմբերի 10-ին Փաշինյանը մեծ պոմպայով ազդարարեց Ամուլսարի գործարկումը՝ որպես «հաջողության պատմություն» և «նոր որակի հանքարդյունաբերության» խորհրդանիշ։

Իրականում Ամուլսարը շատ ավելի մեծ հարց է, քան մեկ հանքի շահագործումը։ Սա Հայաստանի ապագայի մոդելի ընտրության հարց է։ Եվ Փաշինյանն իր ելույթով հռչակեց Հայաստանը աշխարհի տնտեսության հումքային կցորդ դարձնելու ընտրության մասին։ Իսկ ավելի ճիշտ՝ դա ոչ թե ընտրություն էր, այլ իր կառավարման՝ դրսի պարտադրանքին չդիմանալու մասին խոստովանություն, հերթական կապիտուլյացիա։

Իսկ ժողովրդին հարցրե՞լ ես, Նիկոլ։ Մենք ուզո՞ւմ ենք Հայաստանը դարձնել երկիր, որը քանդում է իր լեռները, հանում ոսկին ու հումքը և արտահանում դրանք՝ վերածվելով համաշխարհային տնտեսության հումքային կցորդի։

Թե՞ ուզում ենք Հայաստանը դարձնել մաքուր, առողջ, տեխնոլոգիական երկիր՝ գրավիչ զբոսաշրջության, առողջարանային բժշկության, IT-ի, գիտության և բարձրարժեք ներդրումների համար։

Ամուլսարի շահագործումը հատկապես անհեթեթ է նրանով, որ հանքը գտնվում է Ջերմուկի անմիջական տնտեսական և էկոլոգիական միջավայրում։

Ջերմուկի գլխավոր կապիտալը հանքային ջուրը, մաքուր օդը, բնությունը և առողջարանային համբավն են։ Պատահական չէ, որ Խորհրդային Միությունը նրան շնորհել էր միութենական նշանակության հանգստավայրի կարգավիճակ։ Դա հարյուրամյակների տնտեսական ռեսուրս է, որը Փաշինյանը ձեռքի մեկ շարժումով ոչնչացնում է։

Մեզ ասում են՝ եկեք այդ ռեսուրսի կողքին բաց հանք աշխատեցնենք, իսկ փոխարենը տարեկան հարկեր ստանանք։ Կառավարությունը հպարտանում է մոտ 130 միլիոն դոլար տարեկան հարկերով ու ռոյալթիներով։

Լավ։ Իսկ որտե՞ղ է հաշվարկի մյուս կեսը։

Որքա՞ն է արժենալու առողջապահական հնարավոր վնասը։

Որքա՞ն կարող է արժենալ Ջերմուկի միջազգային առողջարանային բրենդի կորուստը։

Որքա՞ն ներդրում չի արվելու հյուրանոցներում, առողջարաններում, վերականգնողական բժշկության մեջ, եթե Ջերմուկը միջազգային շուկայում սկսի նույնացվել ոչ թե առողջության, այլ աղտածին հանքի հետ։

Այս թվերը կառավարությունը մեզ չի ներկայացնում։

Որովհետև այդ թվերը ներկայացնելու դեպքում կարող է պարզվել, որ «հաջողության պատմության» տնտեսական հաշվեկշիռը լիովին կեղծված է։

2019 թվականին, երբ Ամուլսարի հարցը հասարակական մեծ ճգնաժամ էր առաջացրել, իշխանությունը խոսում էր լրացուցիչ ուսումնասիրությունների, անկախ փորձաքննության, բնապահպանական բոլոր հարցերին պատասխանելու անհրաժեշտության մասին։ ELARD-ի զեկույցը խնդիրներ և թերություններ էր արձանագրում նախկին գնահատականների մեջ։ Այն ժամանակ նույնիսկ նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտությունն էր քննարկվում։

Գիտական կասկածները քաղաքական հայտարարությամբ չեն վերանում։ Իսկ այսօր Փաշինյանը պարզապես հայտարարում է, որ այդ ռիսկերը «տեղ չունեն»՝ չունենալով դրա համար որևէ հիմնավորում կամ նոր հետազոտություն։ Եվ չկան պայքարող «կանաչներ», բնապահպանների ՀԿ-ներ։ Որովհետև մի արվեստ, եթե կա, որում Նիկոլը հմտացել է, դա սեփական ժողովրդին խաբելու և կոտրելու արվեստն է, որի համար էլ իրեն այսօրվա տերերը պահում, գուրգուրում են։

Հայտարարության պահն էլ է ոսկերչական ճշգրտությամբ ընտրված՝ անմիջապես ընտրական կրքերը հանգստանալուց հետո։ Եթե նման բան արվեր ընտրություններից առաջ, ընտրությունները կեղծելը անհամեմատ ավելի դժվար էր լինելու։

Սա իրականում մեկ հանքի պատմություն չէ։ Ընտրություններից առաջ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրվել է կարևորագույն հանքանյութերի ոլորտում համագործակցության հուշագիր։ Ինքնին միջազգային համագործակցությունը խնդիր չէ։ Հարցն այն է, թե Հայաստանը այդ համագործակցության մեջ ինչ դեր է ընտրում իր համար։

Մենք դառնալու ենք հումք մատակարարող տարա՞ծք, որտեղ ուրիշների արդյունաբերության համար հանքանյութ են հանում՝ սեփական ժողովրդի առողջության հաշվին, թե՞ ձգտելու ենք նրան, որ Հայաստանում ստեղծվեն տեխնոլոգիաներ, իսկ տնտեսությունը հենվի վերամշակման, գիտության և վերջնական բարձրարժեք արտադրանքի վրա։

Ոսկու հանքը շահագործումից հետո դադարում է գործել՝ թողնելով ավերածություն ու աղտոտվածություն։

Ջերմուկի ջուրը, օդը և բնությունը, եթե պահպանվեն, կարող են հարստություն ստեղծել հարյուրավոր տարիներ։

Հանքանյութը արտահանում ես մեկ անգամ։

Գիտելիքը, IT-ն, տուրիզմը, առողջարանային բժշկությունը և մաքուր բնությունը կարող են երկիրը կերակրել սերունդներով։

Ուրեմն հարցը շատ պարզ է։

Հայաստանը պիտի դառնա հա՞նք, թե՞ երկիր։

Երկրի ու ժողովրդի շահով առաջնորդվող մարդու պատասխանը հստակ է։

Հայաստանի ապագան մեր ընդերքի մեջ չէ։

Հայաստանի ապագան մեր մարդկանց առողջ լինելու և ստեղծագործելու, մեր բնության մեջ է և այն երկրում, որը մենք թողնելու ենք հաջորդ սերնդին»։