Անվավեր է ճանաչվել 0.12 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2011 թվականի աճուրդը․ հայցը բավարարվել էԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շուրջ 1600 նոր կետ․ Կայա ԿալլասԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգըՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՀայ գերիների ազատ արձակման հարցն ու ԵՄ-ի հետ համագործակցությունը. հանդիպում ԵՄ դեսպանիՄԻՊ աշխատակազմի հայտարարությունը՝ տարածվող ոչ ճշգրիտ տեղեկությունների և դիմելու կարգի վերաբերյալՎթարի պատճառով 15 ժամ ջուր չի լինելու Երևանի Կենտրոն վարչական շրջանումՀայաստանին կտրամադրվի 240 միլիոն դոլար վարկ՝ լողացող տոկոսադրույքովԻրազեկում․ Վայոց ձորի մարզում գործարկվելու են էլեկտրաշչակներՌուսական բանակը հատուկ ռազմական գործողության գոտում ընդլայնել է վերահսկողության տարածքը՝ գրավելով ևս երկու գյուղ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները և Իրանի դեսպանը քննարկել են ԹՐԻՓՓ-ին և Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին առնչվող հարցերԻ՞նչն է Ձեզ կաշկանդում, պարոն Գաբրիելյան, սա Ձեր առաջին թեստն է. Աննա Գրիգորյան (տեսանյութ)Մի հատ խփնված ադրբեջանցի ա մտել մի գյուղ, բարձր ամբիոններից շոու եք սարքել․ Սասուն Միքայելյան (տեսանյութ)Իշխանությունը համարձակություն ունի՞ COP17-ի ժամանակ ասելու, թե ինչպես է Ադրբեջանը վանդալիզմ իրականացնում. Իրինա Յոլյան (տեսանյութ)COP17-ի ծախսերի ու գնումների վերաբերյալ պնդումները բոլորովին չեն համապատասխանում իրականությանը․ ՇՄՆՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցելԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից
Համատեղ ջանքերով երկու երկրի միջև համագործակցությունը կշարունակի խորանալ. Փաշինյանը՝ ՍանչեսինՄիջազգային գործընկերները որքա՞ն գումար են տվել Արցախից բռնի տեղահանվածների համար, ու ի՞նչ եք արել դրանք. Աննա Գրիգորյան (տեսանյութ)Եթե Արցախին մինչև 2020թ-ը հատկացրած 144 միլիոն դոլարը էլ չի հատկացվում՝ բա հիմա ու՞ր է այդ գումարը, տվեք՝ բնակարան գնեն. Ֆարմանյան (տեսանյութ)Պեսկովը մեկնաբանել է Վլադիմիր Զելենսկու՝ 60-օրյա հրադադար հաստատելու առաջարկըՄեկնարկել է Արարատ Միրզոյանի այցը Լեհաստան800 լիտր դիզվառելիք, ծխախոտ ու կեղծ օղի․ ոստիկանության բացահայտումները Արագածում և Դարբնիկում5-ից մեկն է գոհ ծրագրից, դա նշանակում է, որ ծրագիրը վատն է. Արթուր Խաչատրյանը` բռնի տեղահանված արցախցիներին բնակարանով ապահովելու մասին (տեսանյութ)Երևանի քաղաքապետարանի ԵԱՍՄ համայնքային հիմնարկի պաշտոնատար անձի գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս
Ադրբեջանցու կողմից վիրավորում ստացած Անի Ավետիսյանը կարող է դեռ երեք ամիս մնալ հիվանդանոցում
Խոշոր հրդեհ Փարիզում. ամբողջությամբ այրվել է երկրի ամենահին փակ շուկանՀավուց թառ վանական համալիրի վերականգնման վերաբերյալ հուշագիր է ստորագրվելԱրեշում հրդեհ է բռնկվել Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն. Էլինար ՎարդանյանՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 16-րդ հողատարածքըԳազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մարզերումՎաղը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինությունՀՀ պատանի բռնցքամարտիկները մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
Թերմոսը՝ 7800 դրամ, բեյջի թելը՝ 1240, էկո պայուսակը՝ 3432․ պատգամավորը գտել է շուկայական գները և «խնայել» գրեթե 85 միլիոն դրամ (տեսանյութ)
Անշեղորեն ու մեծ տեմպերով գնում ենք դեպի արդար ու թափանցիկ հարկային ու մաքսային միջավայր. ՊԵԿ նախագահԵգիպտոսն ավիահարվածներ է հասցրել Սուդանին. կա 72 զոհԻշխանությունը ոչ մի հակափաստարկ չունի, ունի իրականության հետ կապ չունեցող մշակված թեզեր, որոնք ծիծաղելի են. Վարդանյան
Գեղարքունիքում 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել
ԱԱԾ-ն կանխել է մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպքը (տեսանյութ)«Ծիրան մարկետ» ՍՊԸ-ի ցանցում բացահայտվել են էական խախտումներՔՊ-ն որոշել է բարձրացնել Երևանի քաղաքապետի, տեղակալների աշխատավարձերըԱպարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա կյանքը բժիշկները փրկել ենԻրավապահները բացահայտել են թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա (տեսանյութ)Կազմաքանդվող հասարակությունը մեր այսօրվա ամենասուր մարտահրավերն է. Վահե ՀովհաննիսյանԵս առաջարկում եմ, որ COP-17-ը նվիրվի Գագիկ Ծառուկյանի սատկած առյուծի հիշատակին․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
Հասարակություն

ՄԻՊ աշխատակազմի հայտարարությունը՝ տարածվող ոչ ճշգրիտ տեղեկությունների և դիմելու կարգի վերաբերյալ

Վերջին օրերին զանգվածային լրատվության միջոցներով և տեղեկատվական տարբեր հարթակներով տարածվում են Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության, անահատական դեպքերով իրականացված աշխատանքների, ինչպես նաև Պաշտպանին բողոք ներկայացնելու օրենսդրական պահանջների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող կամ փաստական անճշտություններ պարունակող տեղեկություններ։

Տարօրինակ է, որ առանձին հրապարակումներում ՄԻՊ հաստատության կողմից լիազորությունների շրջանակում իրականացված աշխատանքների վերաբերյալ ներկայացվում են չհիմնավորված պնդումներ, այդ թվում՝ անգործության մասին, առանց Պաշտպանի աշխատակազմից համապատասխան տեղեկատվություն կամ պարզաբանում ստանալու, ինչը պատասխանատու լրագրության կարևորագույն սկզբունքներից է։

Միաժամանակ, տարածվում են Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու ընթացակարգերի և օրենսդրական պահանջների վերաբերյալ ոչ ճշգրիտ տեղեկություններ, որոնք կարող են հանրության շրջանում առաջացնել թյուրըմբռնումներ ոչ թե պարզապես կոնկրետ գործով, այլ ընդհանրապես ՄԻՊ հաստատություն դիմելու ընթացակարգերի առնչությամբ։

Մասնավորապես, տարածվել է տեղեկատվություն ազատությունից զրկված անձ Ա. Բ.-ի հարցով ՄԻՊ հաստատության անգործության առնչությամբ:

Նշենք, որ ի սկզբանե այս հարցով Պաշտպանի աշխատակազմ է դիմել ազատազրկված անձի փաստաբանը։ Հետագայում Պաշտպանի թեժ գծին ստացվել է նաև հեռախոսազանգ՝ անձի կողմից իրականացվող հացադուլի վերաբերյալ։

Դիմումի հիման վրա ուսումնասիրվել են բարձրացված հարցերը, այդ թվում՝ անձի առողջական վիճակին և անհրաժեշտ բժշկական օգնության տրամադրմանն առնչվող հանգամանքները։ ՄԻՊ մանդատի շրջանակներում իրականացվել և շարունակվում է իրականացվել ուսումնասիրություն, հարցը գտնվում է Պաշտպանի հաստատության ամենօրյա ուշադրության կենտրոնում:

Հաշվի առնելով ստացված տեղեկատվության զգայունությունը, ինչպես նաև անձին առնչվող` բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ պարունակելու հանգամանքը, ուսումնասիրության ընթացքն ու արդյունքները չեն ներկայացվում հրապարակային:

Ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ փաստաբանին հասցեագրվել է միջանկյալ գրավոր պատասխան։

Անհրաժեշտ է ընդգծել, որ Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները հստակ սահմանված են օրենսդրությամբ և ՄԻՊ-ը չի կարող դատարաններից ու դատավորներից ստանալ բողոքի քննարկման ընթացքում առաջացած հարցերի վերաբերյալ պարզաբանումներ, ինչպես նաև իրավասու չէ միջամտելու դատական վարույթին կամ դատավորների լիազորությունների իրականացմանը կոնկրետ գործով: Այդպիսի հարցերով Մարդու իրավունքների պաշտպանը պահպանում է օրենսդրությամբ սահմանված սահմանափակումները և չի կարող իրականացնել մանդատից դուրս լիազորություններ:

Մեկ այլ խնդրի առնչվող հրապարակումների համատեքստում ներկայացված են Պաշտպանին բողոք ներկայացնելու օրենսդրական պահանջների վերաբերյալ ոչ ճշգրիտ տեղեկություններ, որոնք կարող են մոլորության մեջ գցել Մարդու իրավունքների պաշտպանին դիմող անձանց և բացասաբար անդրադառնալ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ Պաշտպանին դիմելու, ինչպես նաև անձնական տվյալների պաշտպանության իրավունքների իրացման վրա։ Մասնավորապես, զանգվածային լրատվության միջոցներից մեկով տարածվել են այնպիսի տեղեկություններ, որոնք կարող են տպավորություն ձևավորել, թե

Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացվող անհատական բողոքների առումով, օրինակ` բողոքի ստորագրված լինելու պահանջը ընդամենը ձևական մի բան է, և այդ պահանջը կարելի է չպահպանել:

Հիշեցնում ենք, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածն ամրագրում է հետևյալը.

«Հոդված 17. Բողոք ներկայացնելու ժամկետները և պահանջները․

1․Բողոքը պետք է Պաշտպանին ներկայացվի մեկ տարվա ընթացքում այն օրվանից, երբ դիմողն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքների կամ ազատությունների ենթադրյալ խախտման մասին:

2.Բողոքը ներկայացվում է գրավոր կամ բանավոր ձևով:

3.Պաշտպանին ներկայացվող բողոքների համար պետական տուրք չի գանձվում:

4.Գրավոր բողոքը պետք է լինի ստորագրված` ներառելով բողոք ներկայացնող անձի ազգանունը, անունը, բնակության վայրը (հասցեն) կամ իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը և հետադարձ կապի վերաբերյալ տվյալներ: Բողոքի համար որևէ այլ հատուկ ձև չի սահմանվում:

5.Առցանց դիմելու կարգը հաստատում է Պաշտպանը:

6.Բանավոր բողոքների բովանդակությունը և սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված տվյալները գրավոր արձանագրվում են Պաշտպանի կամ նրա իրավասու ներկայացուցչի կողմից:

7.Պաշտպանին ներկայացված բողոքը համարվում է բողոք ներկայացրած անձի համաձայնություն և հիմք է անհրաժեշտ անձնական տվյալները Պաշտպանի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, այլ կազմակերպություններից օրենքով սահմանված կարգով ստանալու համար։»

Անրադառնալով Պաշտպանին առցանց բողոքներ ներկայացնելու ընթացակարգին, ֆիզիկական կամ իրավաբանական անձը Պաշտպանին առցանց բողոք կարող է ներկայացնել [email protected] պաշտոնական էլեկտրոնային փոստին նամակ ուղարկելու միջոցով:

Առցանց բողոքը պետք է լինի ստորագրված՝ ներառելով բողոք ներկայացնող անձի ազգանունը, անունը, բնակության վայրը (հասցեն) կամ իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը և հետադարձ կապի համար անհրաժեշտ տվյալներ( հեռախոսահամար և այլն:): Որևէ այլ հատուկ ձև չի սահմանվում:

Վերը նշված պահանջն ինքնանպատակ չէ և լրացուցիչ երաշխիք է տարբեր իրավունքների, այդ թվում` անձնական տվյալների պաշտպանության իրավունքի պատշաճ ապահովման համար:

Անձնական տվյալների պաշտպանությանն առնչվող այս հանգամանքը հատկապես կարևոր է Հայաստանի Հանրապետության՝ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում ստանձնած հանձնառությունների համատեքստում։

Կարևորում ենք զանգվածային լրատվության միջոցների և այլ վերաբերելի դերակատարների հետ համագործակցությունը և հորդորում ենք բոլոր դերակատարներին Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության վերաբերյալ հրապարակումներ պատրաստելիս առաջնորդվել փաստերի ճշգրտության և հավաստիության սկզբունքներով՝ անհրաժեշտության դեպքում դիմելով ՄԻՊ աշխատակազմ՝ համապատասխան տեղեկատվություն կամ պարզաբանում ստանալու նպատակով։