Հովիկ Աբրահամյանը նոր փոխնախարարներ է նշանակել
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Վաչե Տերտերյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ` ազատվելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։ Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասրակայնության հետ կապերի վարչությունից:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ Կարեն Իսախանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ` ազատվելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից։