Պեսկովը մեկնաբանել է Վլադիմիր Զելենսկու՝ 60-օրյա հրադադար հաստատելու առաջարկը
Ռուսաստանը շահագրգռված է ոչ թե հրադադարի, այլ երկարաժամկետ խաղաղության հասնելու հարցում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ 60-օրյա հրադադար հաստատելու առաջարկը։
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Մոսկվան պատրաստ է անել անհրաժեշտ ամեն ինչ՝ երկարաժամկետ խաղաղության հասնելու համար։
Պեսկովը նաև շնորհակալություն է հայտնել ամերիկացի բանակցողներին՝ ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղությամբ գործադրած ջանքերի համար։
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե Ռուսաստանը համաձայնի 60-օրյա հրադադարի հաստատմանը։