Եգիպտոսն ավիահարվածներ է հասցրել Սուդանին. կա 72 զոհ
Եգիպտոսի ռազմաօդային ուժերը հարված հասցրել Սուդանի հյուսիսում՝ Եգիպտոսի հետ սահմանի մոտ գտնվող ոսկու հանքավայրին։
Նշվում է, որ հարվածի հետևանքով զոհվել է 72 հանքափոր։
«Սուդանի բժիշկների ցանց» կազմակերպությունը նույնպես հաստատել է, որ այդ շրջանում ավիահարված է հասցվել, սակայն չի հստակեցրել, թե ով է պատասխանատու հարձակման համար։ Առայժմ կողմերից ոչ մեկը ստանձնել կատարվածի պատասխանատվությունը։ Եգիպտոսի ռազմաօդային ուժերը արտաքին գործերի նախարարությունը դեռևս հայտարարություններով հանդես չեն եկել տեղի ունեցածի վերաբերյալ։