Խոշոր հրդեհ Փարիզում. ամբողջությամբ այրվել է երկրի ամենահին փակ շուկան
Փարիզի ամենահին փակ շուկաներից մեկը հրդեհի հետևանքով ամբողջությամբ ոչնչացել է: Այս մասին հայտնել է BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով արտակարգ ծառայություններին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ կրակն ամբողջությամբ պատել է Փարիզի 3-րդ վարչական շրջանում գտնվող Անֆան Ռուժ (Enfants Rouges) շուկան։ Շուկայի շենքն ավերվել է, իսկ հրշեջներին հաջողվել է վերահսկողության տակ առնել իրավիճակը։ Հրդեհի մարմանը ներգրավվել է ավելի քան 150 մասնագետ և շուրջ 50 միավոր տեխնիկա։
Լրագրողների փոխանցմամբ՝ հրդեհի բռնկման պատճառը դեռևս հայտնի չէ։ Իշխանությունները բնակիչներին և զբոսաշրջիկներին կոչ են արել չմոտենալ արտակարգ պատահարի վայրին։