«Մտորումների Թատրոնը» Գյումրիում ազդարարում է 7-րդ թատերաշրջանի մեկնարկը՝ նոր բեմադրություններով և թատերական մեկնաբանություններով
2026 թվականի սեպտեմբերին Մտորումների Թատրոնն ազդարարեց 7-րդ թատերաշրջանի մեկնարկը Ալեքսանդր Շիրվանզադեի հանրահայտ ստեղծագործությամբ՝ «ՊԱՏՎԻ ՀԱՄԱՐ» դրամայի նոր մեկնաբանությամբ։
Բեմադրիչ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանն է:
Երկրորդ առաջնախաղը՝ Հովհաննես Թումանյանի «ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ»-ն է, բեմադրական նոր մոտեցմամբ, բեմադրիչը ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանն է։ Ներկայացման մեջ զբաղված են Մտորումների Թատրոնի դրամատիկական ստուդիայի սաները։ Ստուդիայի տնօրենը՝ Հռիփսիմե Գաբոյանն է։
Ամբողջ ներկայացման հիմքում ստվերն է՝ Դերասանները խաղում են սպիտակ պատից այն կողմ, և ստվերներով փոխանցում Թումանյանական խոսքն ու ազգային ոգին։
Երրորդ առաջնախաղը, որը կայացավ Հոկտեմբերի 10-ին Ալեքսանդր Պուշկինի «Ոսկե Ձկնիկը» հեքիաթի հիման վրա բեմադրված գունավոր, երաժշտական հեքիաթ-ներկայացումն է, բեմադրիչ՝ Դավիթ Մարդոյան։
Մտորումների Թատրոնը ունի լայն խաղացանկ, ներկայացումներ և՛ մանուկների, և՛ պատանիների, և՛ մեծահասակների համար։
Թատրոնը 7-րդ տարին է ինչ գործում է սեփական ուժերով, Գյումրու սրտում, Վարդանանց հրապարակի հարևանությամբ, ՍՈՒՐԲ ՆՇԱՆ եկեղեցու դիմաց։
Խաղացանկում է Ալեքսանդր Շիրվանզադեի «Պատվի համար»-ը, Հովհաննես Թումանյանի «Սասունցի Դավիթ»-ը, Ալեքսանդր Պուշկինի «Ոսկե Ձկնիկ»-ը, Պարույր Սևակի «Եռաձայն պատարագ»-ը, Դերենիկ Դեմիրճյանի «Ավելորդ»-ը, Նահապետ Քուչակի հայրենների հիման վրա բեմադրված «ՔՈՒՉԱԿ» ներկայացումը, Իսահակյանի «Աբու Լալա Մահարի»-ն, խաղացանկում են նաև ժամանակակից հեղինակների ստեղծագործություններ, որոնցից են՝ Հայկազ Հակոբջանյանի «Պադվալի Վաղոն», Սերգեյ Մագիլևցևի «Չլսված Երգ»-ը, Լիլիթ Մկրտչյանի «Մայլից մայլա»-ն, Լուսինե Աղաջանյանի «Cocktail Գյումրի»-ն։
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()