Վարչապետը նոր խորհրդական ունի
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արման Խաչատրյանը նշանակվել է վարչապետի խորհրդական: Որոշման մեջ ասված է.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Արման Խաչատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական»: