Հութիները շարունակում են հարվածներ հասցնել Էր Ռիադի օնավակայանին. կան զոհեր և վիրավորներ
Էր Ռիադի՝ թագավոր Խալիդի անվան միջազգային օդանավակայանի վրա հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել՝ Պակիստանի քաղաքացի։ Եվս 11 մարդ վիրավորվել է։
Այս մասին հայտնում է Սաուդյան Արաբիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը։ Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիայում հայտնել էին, որ արկն ընկել է օդանավակայանի թիվ 4 տերմինալի վրա։ Հրդեհ է բռնկվել, իսկ շենքը վնասվել է։ Վնասների չափը դեռ գնահատվում է, հայտնել են ավիացիոն գերատեսչությունից։
Շաբաթ օրը օդանավակայանին հասցված հրթիռային հարվածի հետևանքով 12 մարդ էր զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվել։ Գնդակոծության են ենթարկվել նաև այլ քաղաքների օդանավակայանները։