Ռուսաստանի՝ Ուկրաինային հասցրած հարվածների հետևանքով վեց մարդ է զոհվել
Խարկովի և Իվանո-Ֆրանկիվսկի մարզերի ուղղությամբ ռուսական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով վեց մարդ է զոհվել, ևս ինը՝ վիրավորվել։
Այս մասին հայտնել են տեղական իշխանությունների ներկայացուցիչները։
Խարկովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովի խոսքով՝ հոկտեմբերի 11-ի երեկոյան ռուսական զորքերը հրթիռային հարված են հասցրել Խարկովի արվարձանին։ Հրթիռն ընկել է մթերային խանութի շենքի վրա։
Հարվածի հետևանքով երեք մարդ է զոհվել, ևս ինը՝ վիրավորվել, այդ թվում՝ երեք երեխա։
Հարվածի վայրում հրդեհ է բռնկվել, վնասվել են խանութի շենքը, հինգ ավտոմեքենա, երկու բազմաբնակարան և մեկ առանձնատուն։
Բացի այդ, ռուսական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Իվանո-Ֆրանկիվսկի վրա։