Աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Ֆրանսիայում բողոքի ցույցերի հետևանքով պատճառված վնասի չափը կազմել է առնվազն 30 միլիոն եվրոԴոլարն էժանացել էԴուրս եկեք քաղաք. Ավինյանը շնորհավորել է մայրաքաղաքի տոնն ու խոստացել բարձր տրամադրությունՈւկրաինական բանակը ԱԹՍ-ներով hարվածել է ՌԴ Ռոստով քաղաքին․ տnւժածների մասին տեղեկատվությունը ճշտվում էԵրկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է. Տիգրան ԱբրահամյանՊուտինն ինձ ասաց, որ չի կարող հավատալ, որ ինձ հաջողվեց կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը. Դոնալդ ԹրամփԱդրբեջանը միջազգային ճանապարհորդների խումբ է տարել օկուպացված Արցախի Մեխակավանի շրջանԻսկ որտե՞ղ են այդ աղբամանները...
Միջազգային

Գերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը

Գերմանիան մերժել է Եվրոպական միության 2028–2034 թվականների յոթնամյա բյուջեի նոր առաջարկը՝ հայտարարելով, որ նախատեսված ծախսերի կրճատումը բավարար չէ, հաղորդել է dpa-ն։

Կանցլեր Ֆրիդրիխ Մերցն ընդգծել է, որ առաջարկված բյուջեի ծավալը թույլ չի տալիս հասնել համաձայնության։

«Նոր առաջարկի չափը հիմք չէ համաձայնության հասնելու համար», — հայտարարել է Մերցը Բեռլինում հրապարակված հաղորդագրության մեջ։

Կանցլերի խոսքով՝ ԵՄ բյուջեն պետք է տանելի լինի այն երկրների համար, որոնք ապահովում են դրա ֆինանսավորման ամենամեծ բաժինը։ Միավորման խոշորագույն տնտեսություն հանդիսացող Գերմանիան ընդհանուր բյուջեում վճարում է մյուս պետություններից ավելի շատ։

Նոր առաջարկը ներկայացրել է ԵՄ խորհրդում նախագահող Իռլանդիան Բեռլինի հայտարարությունից ընդամենը մի քանի ժամ առաջ։ Ծրագիրը նախատեսում է 2028–2034 թվականների ծախսերի կրճատում մոտ 159 մլրդ եվրոյով՝ Եվրահանձնաժողովի նախնական նախագծի համեմատ։ Այսպիսով, բյուջեի ընդհանուր ծավալը կկազմի մոտ 1,826 տրլն եվրո՝ ավելի վաղ առաջարկված գրեթե 1,985 տրլն եվրոյի փոխարեն։ Երկու գումարներն էլ հաշվարկված են ընթացիկ գներով՝ կանխատեսվող գնաճը հաշվի առնելով։

Գերմանիան և ԵՄ բյուջեի մյուս զուտ դոնոր երկրները, այդ թվում՝ Նիդեռլանդները, Շվեդիան և Ավստրիան, ձգտում են Եվրահանձնաժողովի նախնական առաջարկը կրճատել մի քանի հարյուր միլիարդ եվրոյով։ Այս պետությունները միության բյուջե են փոխանցում ավելի շատ միջոցներ, քան ստանում են դրանից։

Բեռլինին նաև չի բավարարում առաջարկվող կրճատումների բաշխումը։ Ծախսերի ամենամեծ նվազեցումը կանդրադառնա այն ուղղություններին, որոնց ֆինանսավորումը Եվրահանձնաժողովը նախատեսում էր ավելացնել, այդ թվում՝ եվրոպական տնտեսության մրցունակության բարձրացումը, գիտական հետազոտությունները, պաշտպանությունը, արտաքին քաղաքականությունը և զարգացման օգնությունը։

Միևնույն ժամանակ, գյուղատնտեսական սուբսիդիաները և համախմբման քաղաքականության ֆինանսավորումը, որն ուղղված է ԵՄ տարածաշրջանների միջև տնտեսական և սոցիալական անհավասարության կրճատմանը, նախատեսվում է հիմնականում պահպանել։ Այս միջոցները հատկապես կարևոր են միավորման ավելի քիչ ապահովված պետությունների համար։

ԵՄ առաջնորդները հույս ունեն բյուջեն համաձայնեցնել մինչև տարեվերջ, սակայն փոխզիջման արագ ձեռքբերումը քիչ հավանական է մնում։ Միության 27 պետությունների ղեկավարները ֆինանսական ծրագիրը կքննարկեն հաջորդ շաբաթ կայանալիք գագաթնաժողովում։