Թրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները սպառնացել են դադարեցնել Ուկրաինային ամերիկյան հետախուզական տվյալների փոխանցումը, եթե Կիևը շարունակի անտեսել ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները դադարեցնելու՝ Վաշինգտոնի պահանջները։
Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով ամերիկացի և ուկրաինացի պաշտոնյաների։
Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ Թրամփը բազմիցս խնդրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները։ Սակայն Կիևն անտեսել է նման շուրջ վեց դիմում, որից հետո ԱՄՆ նախագահը որոշել է թույլատրել ռուսական դիզելային վառելիքի գնումները։
Պարբերականի զրուցակիցը պնդում է, որ ռուսական նավթավերամշակման ենթակառուցվածքների ուղղությամբ հարվածները նպաստում են ԱՄՆ-ում վառելիքի գների աճին։