Պուտինն ինձ ասաց, որ չի կարող հավատալ, որ ինձ հաջողվեց կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը. Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը զարմացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կապակցությամբ, քանի որ ինքը տասը տարի շարունակ փորձել է կարգավորել հակամարտությունը, բայց չի ստացվել:
ԱՄՆ նախագահն այս մասին հայտարարել է Նյու Յորք նահանգի Սիրաքյուս քաղաքում իր կողմնակիցների առջև ունեցած ելույթի ժամանակ։
«Նախագահ Պուտինն ինձ ասաց. «Չեմ կարող հավատալ, որ ձեզ հաջողվեց կարգավորել այս հակամարտությունը։ Ես տասը տարի փորձել եմ դա անել»,- պատմել է Թրամփը։
ԱՄՆ առաջնորդը հիշեցրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը շարունակվել է երկար տարիներ։