Ուկրաինական բանակը ԱԹՍ-ներով hարվածել է ՌԴ Ռոստով քաղաքին․ տnւժածների մասին տեղեկատվությունը ճշտվում էԵրկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է. Տիգրան ԱբրահամյանՊուտինն ինձ ասաց, որ չի կարող հավատալ, որ ինձ հաջողվեց կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը. Դոնալդ ԹրամփԱդրբեջանը միջազգային ճանապարհորդների խումբ է տարել օկուպացված Արցախի Մեխակավանի շրջանԻսկ որտե՞ղ են այդ աղբամանները... Մաղթում ենք Հայաստանի մայրաքաղաքին շարունակական հաջողություններ իր յուրահատուկ կերպարը պահպանելու գործում. ՀՀ-ում ՌԴ դեսպանությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու․ Սամվել Կարապետյան30-ամյա կինը հայտնել է, որ սեռական բռնության է ենթարկվել հյուրանոցում, ավտոմեքենայում ու նաև խոտերի մեջԲրազիլական զինվшծ տղամարդը ներխուժել է մանկապարտեզ և շուրջ երեք ժամ պատանդ պահել 13 երեխայիԹրամփի և Պուտինի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվելԻշխանությունը փորձում է ոչնչացնել Ծառուկյանի բիզնեսը, բայց փլուզում է տնտեսության ճյուղեր՝ հազարավոր մարդկանց թողնելով առանց օրվա հացի․ Արման ԱբովյանՀանգստյան օրերին սպասվում է առանձ տեղումների եղանակ ՀԿ-ները հայտարարություն են արել, Իոաննիսյանը դրան չի միացել. «Հրապարակ»Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել. «Հրապարակ»Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. «Հրապարակ»ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»Սրբազանի գործը մտել է փակուղի. «Հրապարակ»ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»Կադրային բանկի անակնկալները. «Հրապարակ»ՄՔԴ-ի դեմ ցանկացած քայլ հարված է զանգվածային հանցագործությունների զոհերին․ դատարանի նախագահՀրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տունՇարունակում ենք ջանքերը՝ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ուղղությամբ․ դեսպանՎրաստանում ապօրինի միգրանտների դեմ ստուգումների արդյունքում 64 մարդ է ձերբակալվելԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանում դիտորդի մասնակցությամբ արձանագրված միջադեպինՎերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին որոշումըԹրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շատ հաջող զրույց է ունեցելՄիասնական ժամերգություն և նախատոնակ՝ Սրբոց Թարգմանչաց տոնին ընդառաջՈւկրաինայի հարձակումը իրանական նավի վրա սպառնում է Կասպից ծովի անվտանգությանը․ ՓեզեշքիանՔոչարյանը կարևորել է ազատությունից զրկված անձանց հոգեկան առողջության պաշտպանությունըՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է թվային տեխնոլոգիաների դերը կայուն զարգացման և տնտեսական աճի գործումԱլ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակՔննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկություններըՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցությամբ հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձըՊապոյանը կարևորել է քաղաքաշինության ոլորտում ներդրումների ներգրավումը, բնակարանների հասանելիությունըՊեսկովը Ռուսաստանի քաղաքացիներին խորհուրդ է տվել ձեռնպահ լինել եվրոպական երկրներ մեկնելուցԹբիլիսիից Ստեփանծմինդա ճանապարհի տևողությունը կկրճատվի․ նախագիծը հասել է կարևոր փուլինՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում է«Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ ՀակոբյանՀայկական վերամշակված արտադրանքը կարտահանվի Օմանի շուկա«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելԲելառուսի ԱԳՆ է կանչվել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարըAZAL-ը ժամանակավորապես փոխել է Մոսկվա չվերթների ժամանակացույցըՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականը«BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել էԵվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցըՈւկրաինայի ԶՈւ-ն Դոնեցկում հարվածել է Կարմիր խաչի բեռնատարին և մարդասիրական օգնության պահեստին
Հասարակություն

Իսկ որտե՞ղ են այդ աղբամանները...

Երևանի կենտրոնում աղբամանների վերացումը գուցե փողոցներին ավելի գեղեցիկ տեսք է տալիս, բայց միայն առաջին հայացքից։ Եթե աղբամանները հանելու իրական պատճառը աղբահանությունը ժամանակին կազմակերպելու անկարողությունն է, ապա սա ոչ թե խնդրի լուծում է, այլ դրա քողարկման անհաջող փորձ։

Քաղաքային իշխանությունը կարծես առաջնորդվում է մի պարզ տրամաբանությամբ՝ չկա աղբաման, չկա խնդիր։ Եթե աղբը կուտակվում է աղբամանների շուրջ, ուրեմն ամենահեշտ լուծումը աղբամանները վերացնելն է։ Բայց մի պարզ հարց մոռացել են տալ՝ իսկ մարդիկ իրենց ձեռքի աղբը որտե՞ղ պետք է նետեն։

Հատկապես տարօրինակ է, որ Երևանի քաղաքապետարանն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում նախկինում հրապարակում էր փողոցներում թափված աղբի լուսանկարներ՝ հիշեցնելով, որ աղբի տեղը աղբամանն է։ Միանգամայն ճիշտ ուղերձ էր։ Բայց հիմա հարց է առաջանում՝ իսկ որտե՞ղ են այդ աղբամանները։ Որտե՞ղ պետք է մարդիկ թափեն իրենց աղբը, եթե քաղաքային իշխանությունն ինքը վերացնում է դրա համար նախատեսված տեղերը։ Մի՞թե աղբի տեղը աղբամանն է միայն այն ժամանակ, երբ քաղաքապետարանը քաղաքացիներին է քննադատում, իսկ երբ աղբամաններ չկան, այդ սկզբունքն այլևս չի՞ գործում։

Քաղաքի կենտրոնում քայլող մարդը երբեմն ստիպված է աղբը երկար պահել ձեռքին, մինչև հանդիպի աղբամանի։ Իսկ երբ այդպիսիք չկան, աղբը հայտնվում է մայթերին, ծաղկանոցներում ու շենքերի անկյուններում։

Արդյունքում քաղաքը ոչ թե մաքրվում է, այլ աստիճանաբար վերածվում է անկազմակերպ աղբավայրի։

Իհարկե, ոչ բոլորն են աղբը թափում ուր պատահի։ Քանի՜ անգամ եմ ինքս ձեռքիս աղբը պայուսակիս մեջ հետս տուն բերել՝ փողոցում այդպես էլ աղբաման չգտնելով։

Վստահ եմ՝ շատերի հետ է այդպես պատահել, բայց սա էլ հարցի լուծում չէ։ Փաստն այն է, որ աղբամանների բացակայությունը քաղաքն աղբից չի մաքրում։

Չկա աղբաման, չկա՞ խնդիր։ Ո՛չ, պարզապես չկա այն տեղը, որտեղ խնդիրը պետք է լուծվեր։ Աղբը չի անհետանում միայն այն պատճառով, որ իշխանությունը որոշել է փողոցներից հանել այն հավաքելու համար նախատեսված տարաները։ Այն շարունակում է գոյանալ՝ պարզապես հայտնվելով այնտեղ, որտեղ տեղ չի ունեցել։

Աղբամանները վերացնելը աղբահանություն չէ։ Աղբը տեսադաշտից հեռացնելը քաղաքը մաքրել չէ։ Սա ընդամենը խնդիրը մի տեղից մյուսը տեղափոխել է՝ դրա հետևանքների պատասխանատվությունը թողնելով քաղաքացիների վրա։

Քաղաքային իշխանության գործը գեղեցիկ պատկեր ստեղծելը չէ՝ իրական խնդիրները թաքցնելով։ Նրա գործը քաղաքը կառավարելն է։ Եթե հնարավոր չէ ժամանակին դատարկել աղբամանները, պետք է շտկել աղբահանության համակարգը, ոչ թե վերացնել աղբը նետելու հնարավորությունը։

Քաղաքապետարանի ուղերձը պարզ էր՝ աղբի տեղը աղբամանն է։ Համաձայն ենք։ Բայց այդ դեպքում քաղաքապետարանն էլ պետք է ապահովի, որ փողոցներում աղբամաններ լինեն։ Քաղաքացիներից պահանջել պահպանել մաքրությունը՝ միաժամանակ զրկելով նրանց աղբը պատշաճ տեղում նետելու հնարավորությունից, առնվազն անհետևողականություն է։

Քաղաքակիրթ քաղաքը նա չէ, որտեղ աղբամաններ չկան։ Քաղաքակիրթ քաղաքն այն է, որտեղ աղբը նետելու տեղ կա, այն ժամանակին հեռացվում է, և քաղաքացին ստիպված չէ ընտրություն կատարել իր ձեռքի աղբը պահելու կամ փողոցը կեղտոտելու միջև։

Երևանը բեմ չէ, որտեղ պետք է գեղեցիկ դեկորացիա ստեղծել՝ կուլիսներում կուտակված խնդիրները թաքցնելու համար։ Երևանը մարդկանց քաղաքն է, և նրա մաքրությունը պետք է ապահովել գործով, ոչ թե աղբամանները վերացնելով։

Հակառակ դեպքում «չկա աղբաման, չկա խնդիր» տրամաբանությունը մի օր կհանգեցնի նրան, որ աղբամանների փոխարեն խնդիրն ամբողջ քաղաքը կդառնա։ Իսկ այդ ժամանակ ո՞ւմ են մեղադրելու՝ աղբը թափող քաղաքացիների՞ն, թե՞ նրանց, ովքեր մոռացել են աղբը թափելու տեղ ապահովել։

Արմինե Մկրտումյան