Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն Հովասափյան
Լինում են դեպքեր, երբ ինձ (մեզ) կողքից, հիմնականում քաղաքականության հետ կապ չունեցողները, կարծիք են հայտնում, թե՝ «Ախպեր, սրանք ինչ անում են՝ մենակ վատն ես(ք) տեսնում։ Բա մի լավ բան չե՞ն անում»։ Այս մասին գրել է ակտիվիստ Արմեն Հովասափյանն ու հավելել.
«Թերևս էս հարցն ինքս ինձ մի քանի հարյուր անգամ տվել եմ։ Բայց…
Հիմա մի խնդրի եմ անդրադառնալու, որը քաղաքական չի, բայց քաղաքային է։
Ուրեմն մոտ 4-5 օր է, ինչ Կենտրոնում՝ Արամ Մանուկյանի ու Նժդեհի արձանների միջև գտնվող «Խաչքարների պուրակի» մերձակայքում, էս ապիկարները հավաքել են բոլոր աղբամանները, ու աղբն ուղղակի թափվում է ուր ասես (եթե հաշվի առնենք նաև տարածքում տարբեր սննդի օբյեկտների ու այլ հանրային սպասարկման տաղավարների առկայությունը, պատկերը դառնում է կոլորիտային)։
Ի դեպ՝ այսօր Երևանի օրն է, ու սրանք մեծ շուքով թերևս տոնակատարություններ են նախատեսել, էլ չասեմ՝ տարբեր համերգային շոուներն ու վակխանալիաները։ Ու այդ ամենին զուգահեռ՝ ողջ կենտրոնն էլ ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի։
Սրանց չունեցած տակտիկան ու ստրատեգիան՝ անարխիան ու անտերխանան է, ուրիշ բան չկա։
Հ.գ. Իսկ էս պերմանենտ քեֆ-ուրախություններին, շոուներին, ժողովրդին մշտապես թմբիրի մեջ պահելու հետ կապված ծախսերին, դրանց վերաբերյալ նայիվ արդարացումներին կանդրադառնամ հաջորդիվ»: