ՀԿ-ները հայտարարություն են արել, Իոաննիսյանը դրան չի միացել. «Հրապարակ»Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել. «Հրապարակ»Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. «Հրապարակ»ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»Սրբազանի գործը մտել է փակուղի. «Հրապարակ»ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»Կադրային բանկի անակնկալները. «Հրապարակ»ՄՔԴ-ի դեմ ցանկացած քայլ հարված է զանգվածային հանցագործությունների զոհերին․ դատարանի նախագահՀրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տունՇարունակում ենք ջանքերը՝ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ուղղությամբ․ դեսպանՎրաստանում ապօրինի միգրանտների դեմ ստուգումների արդյունքում 64 մարդ է ձերբակալվելԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանում դիտորդի մասնակցությամբ արձանագրված միջադեպինՎերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին որոշումըԹրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շատ հաջող զրույց է ունեցելՄիասնական ժամերգություն և նախատոնակ՝ Սրբոց Թարգմանչաց տոնին ընդառաջՈւկրաինայի հարձակումը իրանական նավի վրա սպառնում է Կասպից ծովի անվտանգությանը․ ՓեզեշքիանՔոչարյանը կարևորել է ազատությունից զրկված անձանց հոգեկան առողջության պաշտպանությունըՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է թվային տեխնոլոգիաների դերը կայուն զարգացման և տնտեսական աճի գործումԱլ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակՔննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկություններըՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցությամբ հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձըՊապոյանը կարևորել է քաղաքաշինության ոլորտում ներդրումների ներգրավումը, բնակարանների հասանելիությունըՊեսկովը Ռուսաստանի քաղաքացիներին խորհուրդ է տվել ձեռնպահ լինել եվրոպական երկրներ մեկնելուցԹբիլիսիից Ստեփանծմինդա ճանապարհի տևողությունը կկրճատվի․ նախագիծը հասել է կարևոր փուլինՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում է«Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ ՀակոբյանՀայկական վերամշակված արտադրանքը կարտահանվի Օմանի շուկա«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելԲելառուսի ԱԳՆ է կանչվել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարըAZAL-ը ժամանակավորապես փոխել է Մոսկվա չվերթների ժամանակացույցըՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականը«BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել էԵվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցըՈւկրաինայի ԶՈւ-ն Դոնեցկում հարվածել է Կարմիր խաչի բեռնատարին և մարդասիրական օգնության պահեստինՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըԹուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացելԿԳՄՍ նախարարը կարևորել է Հայաստանի և Բրիտանական խորհրդի միջև ձևավորված երկարամյա գործակցությունըԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենքՔննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներըԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը շնորհավորել է Բելառուսի հակաթմրանյութային ծառայության 30-ամյակըԵԱՏՄ-ն և Իրանը քննարկել են տրանսպորտի և տարանցման ոլորտներում համագործակցության հարցերըԴեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծըՄոսկվայի օդանավակայաններում մեկ օրվա ընթացքում ավելի քան 430 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվելԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՊետական պարգևների և դասային աստիճանի են արժանացել ՀՀ գլխավոր դատախազության երեք ներկայացուցիչներ
Մամուլ

Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը նախկինում գրել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության չորրորդ վարչության պետ Դավիթ Մանուչարյանը պարգևատրվել է վարչապետի հուշամեդալով։ Պարգևատրումը տեղի էր ունեցել Քննչական կոմիտեի կազմավորման 12-ամյակի և ծառայողի օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր նիստի ընթացքում, որին մասնակցել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ հենց Դավիթ Մանուչարյանի ղեկավարած վարչությունում էր քննվել ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, որի շրջանակում վերջինս կալանավորվել էր։ Այդ կալանքին նախորդել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հրահանգը՝ նստացնել Ծառուկյանին։

«Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է Դավիթ Մանուչարյանի 2025 թվականի տարեկան հայտարարագիրը՝ պարզելու, թե ինչ ունեցվածք ունի պաշտոնյան, որքան են կազմել նրա եկամուտները, ինչ գույք է ձեռք բերել հաշվետու տարում և ինչ վարկային պարտավորություններ ունի։

Անշարժ գույք

Դավիթ Մանուչարյանը հայտարարագրել է երեք անշարժ գույք, որոնք առկա են եղել ինչպես տարվա սկզբին, այնպես էլ տարեվերջին։ Դրանցից մեկը հողամաս է Վանաձորում, որը ձեռք է բերել 2010 թվականի դեկտեմբերի 17-ին՝ գնման եղանակով։ Երկրորդը Գուգարքում գտնվող՝ հողամասի վրա կառուցված տնտեսական շինություններով անհատական բնակելի տունն է, որը ձեռք է բերել 2013 թվականի հուլիսի 2-ին՝ գնման եղանակով։ Երրորդը Կոտայքի մարզի Նաիրի համայնքում գտնվող՝ հողամասի վրա կառուցված տնտեսական շինություններով անհատական բնակելի տունն է, որը հայտարարագրում նշված է որպես 2022 թվականի հունիսի 15-ին այլ եղանակով ձեռք բերված գույք։

Տրանսպորտային միջոցներ

2025 թվականին Դավիթ Մանուչարյանը ձեռք է բերել 2019 թվականի արտադրության «Toyota» մակնիշի ավտոմեքենա։ Այն գնել է 2025 թվականի հունիսի 26-ին՝ 5 մլն 661 հազար 150 դրամով։

Բացի այդ, նրա հայտարարագրում առկա է 1987 թվականի արտադրության «GAZ» մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2018 թվականի օգոստոսի 30-ին՝ նվիրատվության եղանակով։ Երկու մեքենաներն էլ նշված են տարվա վերջում առկա գույքի ցանկում։

Եկամուտներ

2025 թվականի ընթացքում Դավիթ Մանուչարյանը հայտարարագրել է աշխատանքի վարձատրություն, եկամտային հարկի վերադարձ և բանկերից ստացված վարկեր։

Մասնավորապես՝ ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է 72 հազար դրամ աշխատանքի վարձատրություն և 1 մլն 712 հազար 560 դրամ եկամտային հարկի վերադարձ։ Միացյալ ազգերի կազմակերպությունից հայտարարագրել է 424.73 ԱՄՆ դոլարի չափով աշխատանքի վարձատրություն, իսկ Քննչական կոմիտեից՝ 15 մլն 271 հազար 561 դրամ։

Բացի այդ, «Ամիօբանկից» ստացել է 10 մլն դրամ, իսկ «Ամերիաբանկից»՝ 15 մլն դրամ վարկ։ Այսպիսով, հայտարարագրում նշված եկամուտների ընդհանուր գումարը 42 մլն 212 հազար 519.33 դրամ է, սակայն այդ գումարի մեջ ներառված են նաև վարկերը, որոնք աշխատավարձ կամ այլ վաստակած եկամուտ չեն։

Դրամական միջոցներ

Տարվա վերջի դրությամբ Դավիթ Մանուչարյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 332 հազար 630.7 դրամ։ Տարվա սկզբին նույն հաշիվներում առկա է եղել ընդհանուր 137 հազար 888 դրամ։

Կանխիկ դրամական միջոցները տարվա սկզբի 800 հազար դրամից տարեվերջին նվազել են՝ հասնելով 500 հազար դրամի։
Հայտարարագրում առանձին նշված է նաև երրորդ անձին պատկանող կանխիկ գումար, որից հայտարարատուն փաստացի օգուտ է ստանում կամ որը տնօրինում է։ Այդ գումարը տարվա սկզբին կազմել է 750 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ զրո։

Վարկային պարտավորություններ

2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Դավիթ Մանուչարյանի վարկերի մայր գումարի մնացորդների ընդհանուր չափը կազմել է 33 մլն 339 հազար 955.9 դրամ։ Դրանցից մեկի նպատակային նշանակությունը նշված է որպես անշարժ գույքի կառուցապատում։

Հաշվետու տարում նա վարկերի մարմանն ուղղել է ընդհանուր 12 մլն 332 հազար 209.3 դրամ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։