Սրբազանի գործը մտել է փակուղի. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«2025 թվականի օգոստոսի 19-ին մեկնարկեց Բագրատ սրբազանի կամ «18 արդարների» գործի դատաքննությունը: Գրեթե ամեն հինգշաբթի գործով նիստ է նշանակվում, սակայն քննության ավարտը չի երեւում: Իսկ նախօրեին հերթական նիստը չի կայացել։
Կարծիք կա, որ գործն այնքան անհիմն է ու փաստազուրկ, որ չի բացառվում՝ դատական նիստերի հրավիրման ամենշաբաթյա պարբերականությունը խախտվի, եւ նիստերն ավելի ուշ-ուշ նշանակվեն։
Քննությունն ակնհայտորեն մտել է փակուղի, եւ պարզ չէ, թե դատարանն ինչ որոշում է կայացնելու, ինչպես է դուրս գալու այս շինծու գործի տակից, որ իշխանությունները չխայտառակվեն:
Չէ՞ որ մեծ շոուով կալանավորեցին 18 անձի, ամիսներով կալանքի տակ պահեցին, իսկ Բագրատ սրբազանը դեռ տնային կալանք է կրում: Հիմա պարզվում է՝ ապացույց չկա, գործը կեղծ է, եւ այդքան քննիչ ու դատախազ գործ կարելով` քաղաքական պատվեր կատարելով են այսքան ժամանակ զբաղված եղել:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում