Վրաստանում ապօրինի միգրանտների դեմ ստուգումների արդյունքում 64 մարդ է ձերբակալվել
Վրաստանի ամբողջ տարածքում ապօրինի միգրանտների դեմ ստուգումներ են իրականացվել․ ձերբակալվածների թվում կան նաև ՌԴ քաղաքացիներ։
Երկրի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ոստիկանությունը հայտնաբերել է 64 իրավախախտի։
Ներկայումս նրանք գտնվում են ժամանակավոր տեղավորման կենտրոններում և սպասում են արտաքսմանը։