Քաղցրաշենցիները կառավարության շենքի առջև են. տվեք մեր փողերը
Այսօր կառավարության շենքի առջև կրկին հավաքվել էին Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի բնակիչները, որոնց անցած տարվա հոկտեմբերից Վինար գինու գործարանը չի վճարել մթերված խաղողի դիմաց:
Հիշեցնենք, որ Վինար ընկերությունը պատկանում է Կարո Կարապետյանին, կամ Յուվեցի Կարոյին և Ավետ Գալստյանին:
Դեռևս նախորդ տարվանից քաղցրաշենցիները մի քանի անգամ բողոքի ակցիաներ են անցկացրել՝ պահանջելով խաղողի դիմաց մթերման գումարները:
Կարո Կարապետյանը ամեն անգամ մատնացույց է անում, որ գործարանը վարձակալել է Ավետիքը և ինքը պատասխանատու չէ մթերման համար:
Ով է պատասխանատու, իսկ ով՝ ոչ, սակայն փաստ է, որ մոտ 200 մլն դրամ պարտք են խաղողագործներին, և այն դեպքում, երբ խաղողը մթերել են քառասուն դրամով: