Մեր սեփական խանութներն ա, հայրս ու հորեղբայրներս սարքել են՝ ձուկ ծախելով, էսօր գալիս են քանդեն (տեսանյութ)
Վարդաձորում աշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է երկամսյա տնային կալանք
Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էԱդամյանը Բաքվում հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչինՍԴ-ն մերժել է կառավարության ծրագրի և կաթողիկոսի հեռացման դրույթի դեմ ընդդիմության դիմումը Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմի ասուլիսը․ ի՞նչ է սպասվում. ՈւՂԻՂ
Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռшզմագերիներին. «Ուժեղ Հայաստան»
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրըՔաղաքական մեսի՞ջ․ այսօր՝ սրտիկներ ադրբեջանական երգի ներքո, վաղը՝ պար ադրբեջանական դուդուկի տակԼուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը կստանձնի ԱՊՀ-ում նախագահությունը 2029 թվականինՑավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ. ՓաշինյանԱդրբեջանցիները Ստեփանակերտում քանդել են Ռոբերտ Քոչարյանի հայրական տունըԿլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքիցՌուբեն Ռուբինյանի որոշմամբ հաստատվել է մի շարք եկեղեցականների գործունեությանը վերաբերող քննիչ հանձնաժողովի կազմըԱդրբեջանը պատրաստ է 2028-ին ստանձնել ԱՊՀ-ի նախագահությունը. ԱլիևԴատախազությունը վիճարկում է Գուրգեն Արսենյանի ընկերության ձեռք բերած նախկին մանկապարտեզի աճուրդը. Hetq.am
Մեղրիի մոտ գիշերվանից ԱԹՍ-ներով փնտրում են երեք ենթադրյալ шդրբեջшնցիների
Ադրբեջանցի Ռաիգ Աբբասովը դիմել է Փաշինյանին՝ ապաստան խնդրելով Հայաստանում (տեսանյութ)
Հութիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան Արաբիային. կան զոհեր և վիրավորներ
Փաշինյանը Թուրքմենստանում այցելել է Ադրբեջանի տաղավար, լսել մուղամ և տեսել օկուպացված Արցախի գորգերը
Ադրբեջանը չի պատրաստվում իրականացնել սահմանազատում. Մանե ԹանդիլյանՀայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան պայքարից դուրս է թողնել աշխարհի առաջին ռակետ Ելենա ՌիբակինայինԱլմա-Աթայի հռչակագիրը կարևոր դեր խաղաց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում․ Նիկոլ ՓաշինյանՕկուպացված Ջրականում հայր և որդի պայթել են ականի վրա
Եկեղեցու դեմ արշավին միացած Սիոն Սրբազանին «Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի» մեդալ են շնորհել
Որքան էլ մեծաթիվ ռեսուրսներ են դրվում Եկեղեցին վարկաբեկելու համար, մեկ է՝ մարդկանց ճնշող մեծամասնությունը գիտակցում է պարզ ճշմարտությունը. ԱբրահամյանՊենտագոնը ամերիկացի զինծառայողի մահապատիժը կհեռարձակի ուղիղ եթերում«Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում «Kia Forte»-ն բախվել է երկաթե սյանըՄարտի 1-ի գործով մեղադրյալ Գրիգոր Գրիգորյանի վերաբերյալ նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնել են դատարանԱռանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպՄԻՊ հաստատությունը կարևորում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքահեն մոտեցումների հետևողական ամրապնդումը2020 թվականի պատերազմից ի վեր մենք մեծ ճանապարհ ենք անցել խաղաղության հասնելու ուղղությամբ․ Նիկոլ ՓաշինյաԶապորոժիեին կառավարվող ավիառումբերով հարվածելու հետևանքով կան զոհեր և վիրավորներՀայաստանի և Ադրբեջանի միջև սկսվել է երկկողմ առևտուր․ Նիկոլ ՓաշինյանՍիսիանում բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Astra»-ն․ վիրավոր կնոջը սանավիացիայի ուղղաթիռով հասցրել են ԵրևանԱվելի քան 20 ինքնաթիռ չի կարողացել վայրէջք կատարել ՄոսկվայումԱռաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի․ Փաշինյան-Փեզեշքիան հանդիպման մանրամասները
Այլևս չշահարկել իմ և իմ ընտանիքին առընչվող որևէ թեմաներ. Տեր Սարգիս
ԱԹՍ-ները հարվածել են Էրբիլի մերձակայքում գտնվող իրանական քրդական ընդդիմության բազային
Սիսիանում 55-ամյա ուսուցչուհին ապտակել է 6-ամյա աշակերտին. նա ձերբակալվել է (տեսանյութ)
Իմ նախաձեռնությամբ, Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ առաջադրեցին նախագահ Թրամփին Նոբելյան խաղաղության մրցանակի. ԱլիևԱԱԾ-ում ցնծություն է. «Հրապարակ»Ո՞վ է «Ուժեղ Հայաստան»-ից ԱԺ հանձնաժողովի նախագահ Լիանա Մանուկյանը և ի՞նչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ»Չի բացառվում, որ երկաթուղու հարցում էլ Փաշինյանը հետողորմյա անի. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, որոշ հասցեներում լույս չի լինի«Սաղիդ դոսյեները սեղանիս է, ինձ հունից չհանեք». Մխոն տեղը չի գտնում. «Իրավունք»Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»ԿԳՄՍ փոխնախարարն ԱԱԾ-ի կողմից ստուգման է ենթարկվել. «Հրապարակ»Գագիկ Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ»Մի քանի բուհեր կմիավորվեն. «Հրապարակ».
Քաղաքականություն

Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ. Փաշինյան

«Ալմա-Աթայի հռչակագիրն առանցքային դեր է խաղացել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության հաստատման գործում»,- այս մասին Թուրքմենստանում ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին ունեցած ելույթում ասել է Նիկոլ Փաշինյանը։ 

Նա, մասավորապես, իր ելույթում նշել է. «2024 թվականին Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել և վավերացրել են Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը։

Այս կանոնակարգը դարձավ անկախ Հայաստանի և անկախ Ադրբեջանի միջև կնքված առաջին երկկողմ իրավաբանորեն ուժ ունեցող փաստաթուղթը։ Եվ այդ փաստաթղթում ամրագրված է, որ Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հանձնաժողովները Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացում որպես հիմնարար սկզբունք հիմք են ընդունելու Ալմա-Աթայի հռչակագիրը։

ԱՊՀ հիմնարար փաստաթուղթն առանցքային տեղ է զբաղեցնում նաև «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախաստորագրված տեքստում։

Փաստաթղթի նախաբանում հիշատակվում է Ալմա-Աթայի հռչակագիրը, իսկ առաջին հոդվածում ասվում է. «Հաստատելով, որ նախկին ԽՍՀՄ խորհրդային սոցիալիստական հանրապետությունների միջև սահմանները դարձել են համապատասխան անկախ պետությունների միջազգային սահմաններ և որպես այդպիսին ճանաչվել են միջազգային հանրության կողմից՝ Կողմերը ճանաչում և հարգում են միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգային սահմանների անխախտելիությունը և քաղաքական անկախությունը»։

Իսկ նույն համաձայնագրի երկրորդ հոդվածում ասվում է. «Լիովին համապատասխանելով Առաջին հոդվածին՝ Կողմերը հաստատում են, որ միմյանց նկատմամբ չունեն որևէ տարածքային պահանջներ և ապագայում ևս նման պահանջներ չեն ներկայացնի։ Կողմերը չեն ձեռնարկի որևէ գործողություն, ներառյալ՝ այնպիսի գործողությունների պլանավորումը, նախապատրաստումը, խրախուսումը կամ աջակցումը, որոնք ուղղված են մյուս Կողմի տարածքային ամբողջականության կամ քաղաքական միասնության ամբողջական կամ մասնակի մասնատմանը կամ խախտմանը»։

Վերոնշյալ հոդվածները պարունակող համաձայնագիրը նախաստորագրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Սպիտակ տանը կազմակերպված խաղաղության գագաթնաժողովի ընթացքում։

2020 թվականի պատերազմից հետո մենք երկար ճանապարհ ենք անցել դեպի խաղաղություն։ Այս համատեքստում, ցանկանում եմ ընդգծել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի դերը 2020 թվականի նոյեմբերին հրադադարի հասնելու գործում։

Սակայն նույնիսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո, ցավոք, մեզ փաստացի չհաջողվեց հասնել խաղաղության։ Ակնհայտ էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու միայն մեկ իրական տարբերակ կա՝ Ալմա-Աթայի հռչակագրի սկզբունքների վրա կառուցված ճարտարապետությունը։

Պետք է ընդունել, որ 1991 թվականին Ալմա-Աթայի հռչակագրի ընդունումը չկանխեց Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրումը։

Ավելի քան 30 տարի հակամարտությունը շարունակվել է Ալմա-Աթայի հռչակագրի գոյության պայմաններում, և, կարծես թե, դրա գոյությունը նկատելի չէր։

Լիարժեք խաղաղություն հաստատելու համար, պատկերավոր ասած, անհրաժեշտ էր վերածնել Ալմա-Աթայի հռչակագիրը, ինչը մենք Ադրբեջանի նախագահի հետ արեցինք 2022 թվականի հոկտեմբերի 6-ին՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ Պրահայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքներով։

Պետությունների հարգելի ղեկավարներ,

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է։

Այսօր կարող ենք արձանագրել, որ վերջին երկու տարուց ավելի ժամանակահատվածում հայերի և ադրբեջանցիների միջև փոխհրաձգությունների հետևանքով զոհեր և վիրավորներ չենք ունեցել, ի տարբերություն նախորդ ավելի քան 30 տարիների, երբ 1990-ականներից սկսած՝ ամեն տարի երկու կողմերից էլ զոհեր և վիրավորներ էին լինում։

Արդեն գրեթե մեկ տարի է, ինչ Ադրբեջանի երկաթուղին բաց է հայկական բեռների համար։

Սկսվել է երկկողմ առևտուրը Հայաստանի և Ադրբեջանի միջև, սահմանազատվել և սահմանագծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի 12-կիլոմետրանոց հատվածը։

Մոտ ապագայում մեզ սպասում է TRIPP նախագծի իրականացումը Հայաստանի Հանրապետության տարածքում, որը կապաշրջափակի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունները, այդ թվում՝ Հայաստանի հյուսիսային և հարավային հատվածների միջև կապն Ադրբեջանի Նախջևանի Ինքնավար Հանրապետության տարածքով, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և նրա Նախջևանի Ինքնավար Հանրապետության միջև կապը Հայաստանի Հանրապետության տարածքով՝ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման հիման վրա։

Սա տեղի է ունենում ի կատարում Վաշինգտոնի հռչակագրի, որի երրորդ կետում ասվում է. «Մենք հաստատեցինք երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը ներպետական երկկողմ և միջազգային փոխադրումների նպատակով՝ նպաստելով տարածաշրջանում և հարակից տարածքներում խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը՝ հիմնվելով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և պետությունների իրավազորության վրա: Այս ջանքերը պետք է ներառեն անխոչընդոտ հաղորդակցությունը Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և նրա Նախջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով միջազգային և ներպետական փոխադրումների համար Հայաստանի Հանրապետության փոխադարձ օգուտներով»:

Այսպիսով, կբացվեն նաև նոր միջազգային լոգիստիկ ուղիներ՝ Արևելքից Արևմուտք և Հարավից Հյուսիս, այդ թվում՝ երկաթուղային հաղորդակցություն Պարսից ծոցի և Սև ծովի միջև՝ Իրանի Իսլամական Հանրապետության, Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Վրաստանի տարածքներով։

Սա ցույց է տալիս, որ TRIPP նախագծի իրականացումը ձեռնտու է տարածաշրջանի բոլոր երկրներին, այդ թվում՝ ԱՊՀ երկրներին, որոնք ձեռք կբերեն լոգիստիկ նոր հնարավորություններ։

Այս համատեքստում, ցանկանում եմ նշել, որ ակնկալվում է պետական սահմանի բացում և, համապատասխանաբար, Հայաստանի և Թուրքիայի միջև կապող ավտոմոբիլային ու երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնում։

Հարգելի ընկերներ,

Պետք է ընդգծել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը կատարյալ չէ։ Ակնհայտ է, որ կան հումանիտար հարցեր, որոնք դեռ սպասում են իրենց լուծմանը։ Նկատի ունեմ անհայտ կորածների ճակատագրերի պարզման, ականազերծման և կալանքի տակ գտնվող անձանց հետ կապված հարցերը։

Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով։ Սակայն այդ երևույթները, նույնիսկ եթե հարցեր են բարձրացնում, այլևս կասկածի տակ չեն դնում կայուն խաղաղության գոյության փաստը։

Պարզապես պետք է հասկանալ, որ ավելի քան 30 տարի տևած հակամարտությունը հնարավոր չէ մեկ ակնթարթում անջատել անջատիչի մեկ շարժումով։ Դրա համար ժամանակ և հետևողականություն կպահանջվեն։

Եղել են բազմաթիվ զոհեր, տառապանքներ, թշնամանք, վեճեր և համոզմունք, որ հակամարտության այսքան տարիներից հետո Հայաստանի և Ադրբեջանի խաղաղ համակեցությունն այլևս անհնար է։

Եթե հարցին նայենք այս տեսանկյունից, ապա Ադրբեջանի նախագահի հետ և մեր միջազգային գործընկերների աջակցությամբ մենք հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին, պահպանել այն, որովհետև այդ ձեռքբերումն առաջին հերթին ծառայում է Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին, Հայաստանի և Ադրբեջանի անկախության ամրապնդմանը, Հայաստանի և Ադրբեջանի ապագա սերունդներին, որոնք պատմական հնարավորություն են ստացել ոչ միայն խաղաղ համակեցության, այլև համագործակցության և բարիդրացիության համար՝ հիմնվելով ընդհանուր շահերի վրա։

Հենց Ալմա-Աթայի հռչակագիրը և դրա վերածնունդը ստեղծեցին այդ պատմական հնարավորությունը կամ, ավելի ճիշտ՝ պատմական իրականությունը, և մեզ պարզապես անհրաժեշտ է հենվել այդ իրականության վրա՝ հայացքն ուղղելով դեպի ապագա, որտեղ կողմերն առանց վերապահումների ճանաչում և հարգում են միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգային սահմանների անխախտելիությունը և քաղաքական անկախությունը, և կողմերն այսօր ու ընդմիշտ միմյանց նկատմամբ չունեն որևէ բացահայտ կամ քողարկված տարածքային պահանջ։

Պետությունների հարգելի ղեկավարներ, հենց այսպիսի ռազմավարություն է ընտրել Հայաստանի Հանրապետությունը։ Եվ շատ կարևոր է ընդգծել, որ Վաշինգտոնի հռչակագրում մենք ընդունեցինք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման և վերջնական վավերացմանն ուղղված ջանքերը շարունակելու անհրաժեշտությունը և ընդգծեցինք մեր երկու երկրների միջև խաղաղության պահպանման և ամրապնդման կարևորությունը:

Մենք առաջ ենք շարժվում այս ճանապարհով, և ես հույս ունեմ ու վստահ եմ, որ համատեղ համագործակցելով՝ մենք կհասնենք մեր վերջնական նպատակին՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը և վավերացմանը»։