Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանըՈւիթքոֆն ու Քուշները կարող են հոկտեմբերին կրկին այցելել Մոսկվա՝ քննարկելու ռուս-ուկրաինական պատերազմըԿինոբեմադրիչ Ջիվան Ավետիսյանի՝ «Վերածնվածը» ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը Լոս ԱնջելեսումԷլեկտրական շարժիչով մեքենաների քվոտայի մնացորդը 862 հատ էԱրփինե Սարգսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ու հանձնարարականներ տվելՀունվարի 1-ից ԱՊՀ նախագահությունը կանցնի ՈւզբեկստանինԱնվավեր է ճանաչվել Արթիկում մսուր-մանկապարտեզի շենքի օտարման աճուրդը․ համայնքին կհատուցվի 12.4 միլիոն դրամ«Սուրբ կամուրջի» տակ մեծ քանակությամբ զենք ու զինամթերք են թողելՏպավորություն է, որ Ռուբիոյի ելույթի քննադատական մասի հիմքում, որպես օրինակ դրվել է հենց Նիկոլ Փաշինյանի վարած ապազգային քաղաքականությունը. Արտակ ԶաքարյանՏեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «ԱԿԳ Ավելին քան դեղատուն» ՍՊԸ-ին պատկանող դեղատների ցանցումԱլմաթիի հռչակագրից նենց էր խոսում,կարծես «նոր ավետարան» հայտնաբերած լիներ. ՇարմազանովԱրձանագրել են վարչական ռեսուրսի հնարավոր օգտագործման 11 դեպքՊիտի վերջ դրվի Հայաստանի ադրբեջանացմանը․ նախկին փոխնախարարԵրկրորդ շարքում կայանելու համար 9 ամսում 35 հազարից ավելի վարորդ է տուգանվելԾնողի բարի հորդորն ուղեկցում է զավակին իր ողջ կյանքի ընթացքում՝ օգնելով խուսափել սխալներից. Հայր Ասողիկը՝ Փաշինյանին հրաժարական տալու՝ Հայրապետական հորդորի մասինԻսակովի պողոտայում բախվել են «Nissan Rogue»-ը, «Mercedes Sprinter»-ը և «Hyundai Elantra»-ն․ վերջինս բախվել է բետոնե հենասյանը և գլխիվայր շրջվելԻրանի նախագահն առաջարկել է ստեղծել Թեհրանի մասնակցությամբ «ԱՊՀ+1» ձևաչափԱրտառոց դեպք՝ Արարատում. աշակերտը հարվածել է համադասարանցուն, իսկ հայրը հայհոյել է տուժածի մորը
Գագիկ Ծառուկյանն ապրում է Պողոս Առաքյալի լոզունգով. Գուրգեն Մելիքյան (տեսանյութ)
Ադրբեջանը ճանապարհորդների խումբ է տարել օկուպացված Արցախի ԴադիվանքՌուբինյանը և ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են տարածաշրջանային կայունության հարցերՄեր սեփական խանութներն ա, հայրս ու հորեղբայրներս սարքել են՝ ձուկ ծախելով, էսօր գալիս են քանդեն (տեսանյութ)
Վարդաձորում աշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է երկամսյա տնային կալանք
Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էԱդամյանը Բաքվում հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչինՍԴ-ն մերժել է կառավարության ծրագրի և կաթողիկոսի հեռացման դրույթի դեմ ընդդիմության դիմումը Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմի ասուլիսը․ ի՞նչ է սպասվում. ՈւՂԻՂ
Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռшզմագերիներին. «Ուժեղ Հայաստան»
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրըՔաղաքական մեսի՞ջ․ այսօր՝ սրտիկներ ադրբեջանական երգի ներքո, վաղը՝ պար ադրբեջանական դուդուկի տակԼուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը կստանձնի ԱՊՀ-ում նախագահությունը 2029 թվականինՑավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ. ՓաշինյանԱդրբեջանցիները Ստեփանակերտում քանդել են Ռոբերտ Քոչարյանի հայրական տունըԿլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքիցՌուբեն Ռուբինյանի որոշմամբ հաստատվել է մի շարք եկեղեցականների գործունեությանը վերաբերող քննիչ հանձնաժողովի կազմըԱդրբեջանը պատրաստ է 2028-ին ստանձնել ԱՊՀ-ի նախագահությունը. ԱլիևԴատախազությունը վիճարկում է Գուրգեն Արսենյանի ընկերության ձեռք բերած նախկին մանկապարտեզի աճուրդը. Hetq.am
Մեղրիի մոտ գիշերվանից ԱԹՍ-ներով փնտրում են երեք ենթադրյալ шդրբեջшնցիների
Ադրբեջանցի Ռաիգ Աբբասովը դիմել է Փաշինյանին՝ ապաստան խնդրելով Հայաստանում (տեսանյութ)
Հութիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան Արաբիային. կան զոհեր և վիրավորներ
Փաշինյանը Թուրքմենստանում այցելել է Ադրբեջանի տաղավար, լսել մուղամ և տեսել օկուպացված Արցախի գորգերը
Ադրբեջանը չի պատրաստվում իրականացնել սահմանազատում. Մանե ԹանդիլյանՀայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան պայքարից դուրս է թողնել աշխարհի առաջին ռակետ Ելենա ՌիբակինայինԱլմա-Աթայի հռչակագիրը կարևոր դեր խաղաց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում․ Նիկոլ ՓաշինյանՕկուպացված Ջրականում հայր և որդի պայթել են ականի վրա
Եկեղեցու դեմ արշավին միացած Սիոն Սրբազանին «Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի» մեդալ են շնորհել
Որքան էլ մեծաթիվ ռեսուրսներ են դրվում Եկեղեցին վարկաբեկելու համար, մեկ է՝ մարդկանց ճնշող մեծամասնությունը գիտակցում է պարզ ճշմարտությունը. ԱբրահամյանՊենտագոնը ամերիկացի զինծառայողի մահապատիժը կհեռարձակի ուղիղ եթերում«Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում «Kia Forte»-ն բախվել է երկաթե սյանըՄարտի 1-ի գործով մեղադրյալ Գրիգոր Գրիգորյանի վերաբերյալ նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնել են դատարան
Քաղաքականություն

Տպավորություն է, որ Ռուբիոյի ելույթի քննադատական մասի հիմքում, որպես օրինակ դրվել է հենց Նիկոլ Փաշինյանի վարած ապազգային քաղաքականությունը. Արտակ Զաքարյան

Մեր ընտրած ուղին կորոշի՝ Արևմուտքը կպահպանի՞ իր առաջնորդող տեղն աշխարհում, թե՞ կհաշտվի մի ապագայի հետ, որը բնութագրվում է անկմամբ: Այս մասին գրել է ՀՀԿ խորհրդի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

«Նրանք, ովքեր ներկայիս Եվրոպայով ու «թուրքական խաղաղասիրությամբ» տարված՝ շտապում են մոռանալ իրենց ազգային ինքնությունը, թող անպայման լսեն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Աթենքում ունեցած ելույթը:

Պետական այցով Հունաստանում գտնվող Մարկո Ռուբիոյի՝ 2026 թ. հոկտեմբերի 7-ին Աթենքում ունեցած ելույթի ամենակարևոր ուղերձն այն էր, որ Արևմուտքը պետք է վերականգնի իր ազգային ինքնագիտակցությունը, տնտեսական ու ռազմական հզորությունը, դադարի ներողություն խնդրել սեփական պատմության համար և պահպանի իր ազգային նկարագիրը:

Ակրոպոլի ֆոնի վրա ունեցած հայեցակարգային ելույթում, ԱՄՆ պետքարտուղարն ըստ էության նախազգուշացրել է Արևմուտքի անկման վտանգի մասին։

Իսկ Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից՝ հայ ժողովրդի կառուցած ազգային պետության ռեսուրսներով քանդում են հայության պատմական հիմքերը, ազգային նկարագիրն ու ինքնությունը:

Ռուբիոյի ելույթից կարելի է հստակ ասել, որ արևմտյան աշխարհին կոչ է արվում հրաժարվել լիբերալիզմի ու բազմամշակութայնության չաշխատող և ուտոպիստական կառավարումից ու վերադառնալ ազգային-պահպանողական գաղափարներին:

«Ազգային շահը՝ համաշխարհային կառավարման գաղափարից վեր է»- նշել է նա:

Լսում ես՞, Նիկո՛լ: Սա հատկապես վերաբերում է քեզ, Զելենսկուն, Սահակաշվիլուն ու բոլոր այն դերակատարներին, ովքեր հանուն օտար կեղծ արժեքների՝ սեփական ազգային արժեքներն ու շահերը քայքայում ու ոտնահարում են:

Այս հարցում Ռուբիոն քննադատել է այն մոտեցումը, թե լուսավորյալ արտաքին քաղաքականությունը պետք է սեփական ժողովրդի շահերից վեր դասի «համաշխարհային հանրության» շահերը։ Նրա համոզմամբ՝ սեփական ազգին արժեքներին հավատարմությունը եսասիրություն չէ, իսկ ազգային շահերի պաշտպանությունը՝ պետության բնական պարտականությունն է։

«Արևմտյան քաղաքակրթությունը պետք է դադարի ամաչել սեփական պատմությունից»:

Ռուբիոյի կարծիքով՝ Եվրոպան կորցնում է իր կենսունակությունը՝ հատկապես երբ հրաժարվում է իր ձեռքբերումներից կամ իր պատմությունը ներկայացնում է բացասական լույսի ներքո։

Նշեմ, որ նա միանշանակ իրավացի է, որովհետև, նման կերպ շարունակելու պարագայում՝ Եվրոպայում եվրոպացի չի մնալու, թուլանալու են իրական եվրոպական քրիստոնեական արժեքները: Ներկայիս ԵՄ-ն՝ կեղծ լիբերալիզմով կառավարողները հին ու հարուստ քաղաքակրթական մայրցամաքը վերածելու են քաոտիկ ու անդեմ զանգվածի, որն անընդունակ է լինելու ինքնուրույն զարգանալու կամ համախմբվելու:

Ռուբիոյի խոսքով՝ միայն այն դեպքում, եթե Եվրոպան և ԱՄՆ-ը պահպանեն իրենց տնտեսական, տեխնոլոգիական և ռազմական հզորությունը, կկարողանան պահպանել իրենց դերն աշխարհում։

«Մեր ընտրած ուղին կորոշի՝ Արևմուտքը կպահպանի՞ իր առաջնորդող տեղն աշխարհում, թե՞ կհաշտվի մի ապագայի հետ, որը բնութագրվում է հետընթացով, կախվածությամբ և անկմամբ»։

ԱՄՆ պետքարտուղարը խիստ քննադատել է ազգայնականության վարկաբեկումը և այն փաստը, որ «ազգային» բառն ինքնին վերածվել է վիրավորական բնորոշման։

«Ահա թե ինչու մենք քանդում էինք մեր հուշարձանները, դատապարտում մեր սեփական պատմությունը և շատ վայրերում մեր երեխաներին սովորեցնում ամաչել այն երկրների համար, որոնց ժառանգության կրողներն են նրանք։

ԱՄՆ պետքարտուղարը նախկինում ևս նախազգուշացրել էր Եվրոպային իր քաղաքական նշանակությունը կորցնելու վտանգի մասին։

Հ.Գ.

Ինձ մոտ տպավորություն է, որ այս ելույթի քննադատական մասի հիմքում, որպես օրինակ դրվել է հենց Նիկոլ Փաշինյանի վարած ապազգային քաղաքականությունը»,- նշել է նա: