Հութիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան Արաբիային. կան զոհեր և վիրավորներ
Էր Ռիադի «Թագավոր Խալիդ» միջազգային օդանավակայանի վրա երկու հարձակման հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է թագավորության Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը։
«Էր Ռիադի «Թագավոր Խալիդ» օդանավակայանը ենթարկվել է երկու հարձակման։ Դրանցից մեկն ուղղված է եղել օդանավակայանի ենթակառուցվածքներին, իսկ մյուսը՝ Սաուդյան Արաբիայի ազգային ավիաընկերության ինքնաթիռի դեմ։ Հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել, մի քանի մարդ, այդ թվում՝ տարբեր ազգությունների օտարերկրացիներ, վիրավորվել են», — նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Հինգշաբթի Եմենի հյուսիսում իշխող շիական «Անսար Ալլահ» շարժումը երկու անգամ հայտարարել է Էր Ռիադի օդանավակայանի վրա հարձակումների մասին՝ դրանք ներկայացնելով որպես պատասխան Եմենի ուղղությամբ հասցված հարվածներին։