ՖԻԴԵ-ի կանանց Գրան Պրի. Էլինա Դանիելյանը մեկնարկել է ոչ-ոքիով
Երեկ տեղի են ունեցել ՖԻԴԵ-ի կանանց «Գրան Պրի» մրցաշարի առաջին տուրի պարտիաները: Էլինա Դանիելյանը սև խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել Ալմիրա Սկրիպչենկոյի հետ: Առաջին տուրում հաղթանակներ են տոնել Լելա Ջավախաշվիլին և Օլգա Գիրյան:
Ինչպես հայտնում է chessfed.am-ը, այսօր կայանալիք երկրորդ տուրում Էլինայի մրցակիցն է Վալենտինա Գունինան: