Իմ նախաձեռնությամբ, Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ առաջադրեցին նախագահ Թրամփին Նոբելյան խաղաղության մրցանակի. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ, կգնահատվեն Նոբելյան խաղաղության մրցանակով։ Նա այս մասին գրել է իր X սոցիալական ցանցի էջում։
«Նախագահ Դոնալդ Թրամփը պատմական դեր խաղաց Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության առաջխաղացման գործում 2025 թվականի օգոստոսի 8-ին իր կողմից կազմակերպված Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովում։
Խաղաղության գործընթացում նրա ակնառու ներդրման համար Ադրբեջանն ու Հայաստանը, իմ նախաձեռնությամբ, համատեղ առաջադրել են նախագահ Թրամփի թեկնածությունը Նոբելյան խաղաղության մրցանակի։
Մենք անկեղծորեն հույս ունենք, որ նախագահ Թրամփի պատմական ջանքերը՝ մեր տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու ուղղությամբ, արժանիորեն կգնահատվի այս տարի Նոբելյան խաղաղության մրցանակի շնորհման ժամանակ», - նշվում է հրապարակման մեջ։