Հայաստանի պատմության թանգարանը հյուրընկալեց Լայպցիգի քաղաքապետին
Հոկտեմբերի 6-ին «Անի․ միջնադարյան հայկական մայրաքաղաքի հազար ու մեկ վերապրումները» խորագրով միջազգային ցուցադրության բացման արարողության շրջանակում Հայաստանի պատմության թանգարանը հյուրընկալեց Լայպցիգի քաղաքապետ Բուրխարդ Յունգին։
Քաղաքապետ Բուրխարդ Յունգը պատվիրակության անդամների հետ շրջեց թանգարանի մշտական ցուցադրության սրահներում և ծանոթացավ գործող ժամանակավոր ցուցադրություններին։
Շրջայցի ավարտին Բուրխարդ Յունգը տպավորությունների մասին գրառում կատարեց թանգարանի պատվավոր հյուրերի գրքում։