Մարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերը
45 դատական նիստերից և վկաների ու մեղադրյալների կողմից տրված ավելի քան 100 ցուցմունքներից հետո պաշտպանական և մեղադրող կողմերն անցել են հանրահայտ ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի մահվան գործով դատավարության եզրափակիչ ճառերին։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱՆովոստի»-ն։
Մարադոնայի առողջական վիճակին հետևած և նրան բուժում տրամադրած բուժաշխատողները դատարանի առջև են կանգնել նրա մահվան հետ կապված գործով։ Մեղադրող կողմը պնդում է, որ նրանց գործողություններն անհամարժեք, անբավարար և անփույթ են եղել։ Մարադոնային չի տրամադրվել անհրաժեշտ խնամք և բուժում, ինչը կարող էր հանգեցնել նրա մահվանը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։