Ֆրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետ
Ֆրանսիական դիվանագիտության և թալիբների վարչակարգի միջև մեկնարկել են բանակցություններ՝ Ֆրանսիայում անօրինականորեն գտնվող աֆղան միգրանտների հայրենադարձության վերաբերյալ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։
Պաշտոնական Փարիզը դիվանագիտական հարաբերություններ չի պահպանում Աֆղանստանի հետ 2021 թվականի օգոստոսին Քաբուլում թալիբների իշխանության վերադարձից ի վեր։ Փարիզի և Քաբուլի միջև դիվանագիտական հարաբերությունները մնում են սառեցված, սակայն Ֆրանսիան, ինչպես և շուրջ երկու տասնյակ այլ եվրոպական երկրներ, ձգտում է արագացնել առանց իրավական կարգավիճակի աֆղան միգրանտների հայրենադարձությունը։