Իրանը քայլեր է ձեռնարկում Մերձավոր Արևելքում հակամարտությունն ավարտելու ուղղությամբ․ Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպման ժամանակ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը անվանել է սուր խնդիր․
«Ռուսաստանը պատրաստ է ամեն ինչ անել՝ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի կարգավորմանն Իրանին աջակցելու համար», – նշել է նա։
Պուտինը նշել է, որ Իրանը իրական քայլեր է ձեռնարկում Մերձավոր Արևելքում ծագած հակամարտությունն ավարտելու ուղղությամբ, և Ռուսաստանը տեղյակ է այդ ջանքերի մասին։