Փարիզի Բաստիլի հրապարակում ոստիկանությունը ուժ է կիրառել ցուցարարների դեմ
Փարիզի Բաստիլի հրապարակում իրավապահները ուժի կիրառմամբ ցրել են ցուցարարներին։ Օգտագործվել են մահակներ, արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեռևս չի մեկնաբանել փողոցներում տեղի ունեցող բախումները։ Նա ելույթ է ունեցել գործարարների առջև՝ նշելով, որ «դժվար է ասել, թե մենք ապրում ենք հիանալի աշխարհում, որտեղ մարդիկ լի են ինքնավստահությամբ»։