Արարատ Միրզոյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումըՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելԹբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՔրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ ՎեհափառԱնթիլիասի Մայրավանքում Սուրբ Պատարագ կմատուցվի Թարգմանչաց վարդապետաց տոնի առթիվՓաշինյանն ԱՊՀ երկրների առաջնորդների հետ այցելել է ԱվազաԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագներըՕպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների արդյունքում ոստիկանության բաժիններ է ներկայացվել 77 անձԲաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելըԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՓոթիի ազատ տնտեսական գոտին նոր սեփականատեր ունիԷրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախումԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիՀԱՊԿ․ ծայրահեղականությունը շարունակում է մնալ տարածաշրջանային անվտանգության ամենասուր սպառնալիքներիցՀայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիՎրաստանում Ադրբեջանի հետ սահմանին արծաթե իրերով թաքստոց են հայտնաբերելՔննարկվել են ՀԷՑ-ի գործունեության ֆինանսավորման հնարավոր մեխանիզմներն ու դրանց կիրառման հեռանկարներըԻնչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիԲրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասինՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարՀետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինԿաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվելՍիփանիկում հայտնաբերվել է ապօրինի գործող ձկնաբուծարան (տեսանյութ)Կենսաթոշակների և նպաստների վճարման համար լրացուցիչ 113 մլն դոլար է հատկացվելՍիրիան պատրաստվում է 20 հազարանոց զորք ուղարկել Եմեն՝ հութիների դեմ պատերազմելու համարԿառավարությունը բյուջեից հերթական 1 մլրդ 153 մլն դրամը հատկացրեց համյանքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերինԵրեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում լրացուցիչ 500 մլն դրամ կհատկացվիՀայաստանում պաշտոնյաների պարգևավճարների չափը կարող է փոխվել վարչապետի որոշման հիման վրաԴատախազությունը պահանջում է Երևանի Աբովյան 8/1 հասցեի անշարժ գույքն ազատել ՓԲ ընկերության ապօրինի տիրապետումիցՊակիստանյան ուժերը ավիահարվածներ են հասցնում Եմենի հութիներինԴպրոցների կառուցման համար պետությունը լրացուցիչ 1.3 մլրդ դրամ է հատկացրելՀիշեցում․ ակտիվացնելով էլեկտրոնային ծանուցումը՝ վարորդները կարող են օգտվել 20 տոկոս բոնուսային նվազեցումիցԴատախազությունը պահանջում է բռնագանձել Տիգրան Մեծի 16 հասցեում գտնվող անշարժ գույքըՊԵԿ-ը բացահայտել է հանքարդյունահանման ապօրինի դեպք (տեսանյութ)
Գորիսում ՀՀ–ի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի շրջանակում էլեկտրահաղորդման գծերի տեղակայման հարցեր
Դատախազական ներգործության արդյունքում՝ «Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածի 40,000 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըԱջափնյակում «ավտոմատով» կրшկողին 8 ամիս անց հայտնաբերեցինԶելենսկին պատասխանել է Ռուբիոյին․ Կապեք Ռուսաստանի բերանը
Դատարանը կալանավորել է Կոտայքում պարեկների վրա ինքնաձիգով կրակnցներ արձակած ու փախուստի դիմած անձանց
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքմենստան հարաբերությունների օրակարգին առնչվող տարբեր հարցերի շուրջ Կոնգրեսի 100 անդամներ կոչ են անում Ռուբիոյին դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունըԶովունիում բախվել են «Opel»-ը և «Kia»-ն. վերջինը բախվել է բետոնե էլեկտրասյանը. կա վիրավորԼեհաստանում հարձակվել են դպրոցի վրա․ կա զոհ և վիրավորներ51 մարմնի արտաշիրիմում պետք է արվի. Անհետ կործաների հարազատների խնդրանքըԻրանի հետ հնարավոր համաձայնագիրն ամբողջությամբ չի համապատասխանում իմ ակնկալիքներին. Դոնալդ ԹրամփՄիակ հանցագործը, ում անմեղության կանխավարկածը սրբորեն պահվել է անձամբ Նիկոլի գլխավորությամբ՝ Շաքի գյուղում հայի տուն մտած ադրբեջանցի հրոսակն է․ Տեր-Նակալյան
Հասարակություն

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագները

«Monument Watch»-ը ահազանգում է․

Միշտ չէ, որ մեր թիմն անդրադառնում է ադրբեջանական մտավարժանքներին: Ադրագիտպրոպն այդ երկրի հայատյաց քաղաքականության օրգանն է, նրա հիմնական գործելակերպը տարբեր մասշտաբի «փորձագետների» և պաշտոնյաների հայտարարություններն են: Պատմամշակութային փաստերը, ասպարեզի հանրահայտ և լուրջ հետազոտությունները նրանց համար առ ոչինչ են: Թվում է, թե ամեն ինչ պարզ է, որևէ կարիք չկա անընդհատ կրկնել հայտնի ճշմարտությունները: Սակայն այս անգամ ադրբեջանական ներկայացումը մեթոդաբանորեն նոր չափումներ է ստացել. միջազգային դիվանագիտական շրջանակների հարյուրավոր ներկայացուցիչներ, տարբեր հուշարձանների արդեն առանձին մանրամասների «աղվանականացման» մասին բարձրաստիճան պաշտոնյայի քամահրական ու շինծու հայտարարություններ և դրանք «գիտականորեն բացատրող» իբր պրոֆեսիոնալներ: Մենք որոշեցինք այս անգամ ուղղակիորեն անդրադառնալ այն չորս դեպքերին, ուր հայկական ժառանգությունը ներկայացվում է որպես աղվանական ժառանգության ամենավառ ու «անբեկանելի» ապացույցներ:
Ադրբեջանում հավատարմագրված 58 երկրի և 9 միջազգային կազմակերպության ներկայացուցիչներից բաղկացած շուրջ 150 հոգանոց պատվիրակության այցի ընթացքում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և ոմն «մասնագետ» Գանձասարի վանքի գավթում գտնվող Ջալալ Մեծի (ապրել է 15-րդ դարում) տապանաքարը (նկ. 1) անգրագիտաբար ներկայացնում են որպես Հասան Ջալալ Դոլայի (ապրել է 13-րդ դարում) տապանաքար:

Նախ, տապանաքարի ծավալային և քանդակային լուծումների մասին: Այն հարթ սալ է, ինչպես որ որպես կանոն լինում են գավիթ-տապանատան տապանաքարերը: Պատրաստված է մարմարացված կրաքարից, որն Արցախի կրաքարի հանքերում խիստ եզակի է հանդիպում: Եթե սովորական կրաքարից պատրաստված կոթողները, որոնք կազմում են Արցախի կոթողային հուշարձանների գերակշիռ մեծամասնությունը, հաճախ քայքայվում և կորցնում են հորիվածքների հստակությունը, մարմարացված կրաքարը շատ լավ է պահպանում նախնական քանդակը, ինչը և տեսնում ենք մեր տապանաքարում: Հայտնի չէ, թե երբ և ինչ հանգամանքներում է եռատվել իշխանի տապանաքարը: Ս. Բարխուդարյանը հավանական է համարել, որ դա արել են գանձախույզները (ԴՀՎ 5, 64):

Տապանաքարի հորինվածքը կատարման վարպետությամբ և հստակությամբ կարելի է արվեստի լուրջ գործ համարել: Երեք վարդյակները, որ շրջանը համամասն բաժանելու և այն տարբեր լուսային մոտիվներով հագեցնելու կատարյալ օրինակներ են, ներկայացնում են հայ քրիստոնեական քանդակում լայնորեն տարածված երեք լուսատուներից՝ Արև, Լուսին, Աստղն առավոտի (նկ. 2-4), բաղկացած հորինվածքը, որը խորհրդանշում է Երկրորդ Գալուստը (և դրանով իսկ հանգուցյալների հոգու փրկությունը): Այն տարակերպ մանրամասներով Հայաստանում լայնորեն տարածված էր դեռևս 5-7-րդ դարերում: Սկզբնապես դրանք պատկերվում էին եկեղեցիների բարավորների ու պատուհանների պսակների վրա, ուղղակի պատերին: 9-րդ դարից դրանք դառնում են խաչքարային հորինվածքի էական բաղադրիչներից մեկը 12-13-րդ դարերից սկսած՝ հայտնվում նաև տապանաքարերի վրա (նկ. 5-8, Պետրոսյան 2008, 363-366):

Տապանաքարի արձանագրությունը հայտնում է. «Ա[յս է] հանգիստ մեծին/ Ջալալին: [Յ]աղաւթս/ յիշեցէք: Թվ. :ՊՁ: (1431)»: Այսինքն, այն որևէ առնչություն չունի 1261 թ. եղերական մահով սպանված Հասան Ջալալ Դոլայի հետ: Ջալալ Մեծը նրա ժառանգներից է, ապրել է 15-րդ դարում, նա Ջալալ Մեծ է կոչվում և Մեծարանից սուրբ Հակոբավանքի արձանագրություններից մեկում, որ փորագրվել է նրա որդի՝ Հովհաննես կաթողիկոսի կողմից (ԴՀՎ 5, 18): Նկատենք, որ խաչքարային և տապանաքարային արձանագրության մեջ մահվան թվականի հիշատակումն անունից հետո երկրորդ կարևոր հաղորդումն է, քանի որ ըստ միջնադարյան հայ քրսիտոսաբանական պատկերացումների մահվան թիվն էական է Ժամանակների վերջում հավատացյալի ինքնության հավաստման համար: Թեև Գանձակեցին հստակ հաղորդում է Գանձասարում Հասան Ջալալ Դոլայի մարմինն ամփոփելու մասին («Իսկ զմարմին երանելի առնն… գողացեալ հաւատարմացն իւրոց, և որդւոյ նորա Աթաբակին, բերեալ ամփոփեցին ի գերեզմանատան հարց իւրոց ի Գանձասար, զոր ինքն իսկ շինեաց», Գանձակեցի 1961, 391), վանքում նրա տապանաքարը չկա: Նույնիսկ հետագայում՝ նրա շիրիմին տապանաքար դնելու դեպքում, արձանագրությունում պիտի փորագրվեր նրա մահվան թվականը: Իհարկե այս ամենը չգիտեն ադրագիտպրոպի ներկայացուցիչները, նրանց հիմնական նպատակը հայտարարելն է, թե այդ ամենն աղվանական է: Փաստերը, մասնագիտական գիտելիքը, տարրական բարեվարքությունը այս մարդկանց համար կարևոր չեն:

Այսպիսով, Գանձասարի գավթի հայտնի տապանաքարը ոչ թե Հասան Ջալալ Դոլայի, այլ 15-րդ դարում ապրած Ջալալ Մեծ իշխանի տապանաքարն է, ինչի մասին հստակորեն վկայում է 1431 թվականի արձանագրությունը: Այն կրում է եզակի վարպետությամբ իրականացված հորինվածք, որը խորհրդանշում է Երկրորդ գալուստն ի դեմս Արևի, Լուսնի և Աստղն առավոտի:

Մեր արձագանքը

Միջազգային ժառանգության իրավունքի տեսանկյունից նման ներկայացումները ժառանգության ինքնության խեղաթյուրում են: 1972 թվականի UNESCO-ի Համաշխարհային ժառանգության կոնվենցիայի 4-րդ և 5-րդ հոդվածները պետություններից պահանջում են ապահովել մշակութային ժառանգության նույնականացումը, պաշտպանությունը, պահպանումը, ներկայացումը և ապագա սերունդներին փոխանցումը։ Այս շրջանակում Նարայի փաստաթուղթը մշակութային ժառանգության իսկությունըկապում է դրա արժեքների արժանահավատ և ճշմարտացի ներկայացման հետ՝ հաշվի առնելով, այդ թվում, նյութը, ձևը, գործառույթը, ավանդույթները, տեղադրությունը և լեզուն։ 2005 թվականի UNESCO-ի Կոնվենցիան ամրագրում է մշակույթների հավասար արժանապատվության և հարգանքի, ինչպես նաև մշակութային բազմազանության պահպանման սկզբունքները, իսկ 2003 թվականի Կոնվենցիան շեշտում է ժառանգության փոխանցումը սերունդների միջև և դրա կապը համայնքների ինքնության ու շարունակականության հետ։ Հետևաբար, հուշարձանի պատմության, վիմագրերի, լեզվի և մշակութային պատկանելության վերաբերյալ չհիմնավորված պնդումների պետական տարածումը կարող է խաթարել դրա իսկության և պատմական արժեքների արժանահավատ ներկայացումը։ Գանձասարի դեպքում նման գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորում, երբ հուշարձանի պատմության վերաձևակերպումը ծառայեցվում է կեղծ ազգային-պատմական նարատիվի ձևավորմանն ու տարածմանը։