Բան Կի Մունը չի այցելի Հայաստան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը չեղյալ է հայտարարել Հարավային Կովկասի երկրներ նախատեսված իր այցը: Այս մասին տեղեկացրել է ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի հանրային տեղեկատվության վարչության ղեկավար Արմինե Հալաջյանը:
Բան Կի Մունը Հայաստան պետք է այցելեր ապրիլի 25-ին: Ըստ տեղեկությունների` այլ հրատապ հարցերի պատճառով այդ օրերին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը այլ երկրում պետք է լինի:
Դեռևս հայտնի չէ, թե նա երբ կայցելի տարածաշրջան: