Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքմենստան հարաբերությունների օրակարգին առնչվող տարբեր հարցերի շուրջ
Թուրքմենբաշի քաղաքում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ: Այս մասին տեղեկանում ենք կատավարությունից։
Վերջինս ողջունել է Փաշինյանի այցը և կարևորել երկկողմ համագործակցության զարգացումը տարբեր ուղղություններով:
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և հավելել, որ ՀՀ Կառավարությունը շահագրգիռ է ինչպես քաղաքական, այնպես էլ առևտրատնտեսական կապերի ընդլայնմամբ ու խորացմամբ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքմենստան հարաբերությունների օրակարգին առնչվող տարբեր հարցերի շուրջ: