Դպրոցների կառուցման համար պետությունը լրացուցիչ 1.3 մլրդ դրամ է հատկացրել
Դպրոցների կառուցման, նորոգման և բարեկարգման պետական ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով շուրջ 1.3 մլրդ դրամ լրացուցիչ ֆինանսավորում է հատկացվել՝ կատարելով վերաբաշխում ԿԳՄՍ նախարարության 2026 թ․ բյուջեում։ Որոշումն ընդունվել է Կառավարության այսօրվա նիստում:
Գումարն ուղղվելու է Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «Սեյսմիկ անվտանգության բարելավում (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային ծրագրի շրջանակում դպրոցների կառուցման աշխատանքների շարունակականությանը՝ ավելացնելով պետության համաֆինանսավորման չափը։
«Սեյսմիկ անվտանգության բարելավում» ծրագիրը նպատակ ունի ապահովելու սեյսմիկ անվտանգության տեսանկյունից առավել խոցելի դպրոցների վերակառուցումն ու նոր շենքերի կառուցումը։