Կյանքի գնով էլ լինի Հայաստանի դրոշը պիտի ծածանենք Օլիմպիական խաղերում. կին ծանրամարտիկներ
«Այլ տարբերակ չկար, մենք պիտի հաղթեինք. աշխարհին պիտի ցույց տայինք՝ մենք անպարտելի ենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը:
Եվրոպայի մեր մյուս չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանն էլ նշեց, որ հիմա իրենց առաքելությունն է, որպեսզի հաղթանակները շարունակական լինեն. «Կյանքի գնով էլ լինի` Հայաստանի դրոշը պիտի ծածանենք օլիմպիական կաղերում»:
Մարզուհիները հիշեցրեցին, որ պայքարի հաջորդ կանգառը Ռիոյում է լինելու:
Նրանց խոսքով` իրենք ոգևորված էին հայրենիքի սահմանները անառիկ պահող զինվորների սխրանքներից, ուստի հաղթանակները նրանց չնվիրել չէին կարող:
Նազիկ Ավդալյանը տեղեկացրեց նաև, որ տեղի ունեցած խաղերից հետո է իմացել, որ Արցախում գտնվող ամուսինը հենց առաջնագծում է եղել՝ մարտական հենակետում: