Պակիստանյան ուժերը ավիահարվածներ են հասցնում Եմենի հութիներին
Պակիստանը միացել է Եմենում հութիների դեմ Սաուդյան Արաբիայի ռազմական արշավին, հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրի։
Պակիստանի զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել է, որ պակիստանյան կործանիչները ավիահարվածներ են հասցնում հութիների դիրքերին։
Այսպիսով, Իսլամաբադը, որը նախկինում հայտարարել էր Սաուդյան Արաբիային աջակցելու մասին, կարող է ուղղակիորեն մասնակցել Եմենի հութիների դեմ ռազմական գործողություններին։
Պակիստանի ռազմաօդային ուժերի մասնակցության մասշտաբների վերաբերյալ առայժմ մանրամասներ չեն հաղորդվում։